«Անբողոքարկելի» վարչական ակտերի վիճարկումը


Անբողոքարկելի

«Անբողոքարկելի» վարչական ակտերի վիճարկումը

Տարածված երևույթ է, երբ քաղաքացիները հայտնաբերում են, որ Հարկադիր կատարման ծառայությունը հարուցել է կատարողական վարույթ, օրինակ՝ իրենց կողմից չվճարված ինչ-որ վարչական ակտի վերաբերյալ, և արգելանք է դրվել նրանց դրամական միջոցների և/կամ գույքի վրա։

Հատկանշական է, որ դրամական պահանջները հարկադիր կատարման ներկայացնելիս վարչական մարմինը պետք է ներկայացնի դրամական պահանջները հավաստող համապատասխան վարչական ակտը, այդ ակտի մասին օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, ինչպես նաև ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները։

Եթե դուք տեղյակ չեք, թե ինչ վարչական ակտի հիման վրա է հարուցվել կատարողական վարույթ և համոզված եք, որ դուք պատշաճ չեք ծանուցվել այդ ակտի վերաբերյալ, ապա ակնհայտ է դառնում, որ հարկադիր կատարման ծառայությունը իրավունք չուներ հարուցել կատարողական վարույթ, քանի որ նրան չեն ներկայացվել Ձեզ պատշաճ ծանուցվելու վերաբերյալ ապացույցներ։

Հետևաբար, դուք իրավունք ունեք դիմել Դատարան և պահանջել ճանաչել հանրայինիրավականդրամական պահանջիհարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը, իսկ արգելանք դնելու մասով՝ վերացնել որոշումը:

Իսկ եթե դժվարանք այդ հարցում, կարող եք դիմել Իրավաբան 24 գրասենյակի փաստաբանների օգնությանը։

Գնալ հետ