Ընդհանուր գույքի բաժանումը


Ընդհանուր գույքի բաժանումը

Գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության իրավունքը առաջանում է այն դեպքում, երբ գույքը գտնվում է երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո։

Բնական է, որ բոլոր սեփականատերերը հավասարապես պարտավոր են իրենց բաժիններին համաչափ մասնակցել գույքի պահպանմանն ուղղված ծախսերին: Այդ և այլ հիմքերով նրանց միջև հաճախակի առաջանում են վեճեր, ինչը սովորաբար ավարտվում է դատական կարգով գույքի բաժանմամբ։

Դատաքննության ընթացքում հնարավոր է հանդիպել մի շարք անցանկալի, իրավիճակը բարդացնող դեպքերի.

  • Պետք է հաշվի առնել, որ ցանկացած գույք չէ, որ հնարավոր է բնեղենով բաժանել: Գույքի ֆիզիկապես բաժանելիության հարցը պարզվում է միայն մասնագիտական փորձաքննության արդյունքում։
  • Այն դեպքերում, երբ սեփականատերերից մեկի բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում:
  • Նմանատիպ վեճեր քննելիս դատարանը կարող է որոշում կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ: Հայտնի է, այդ եղանակով գույքը վաճառվում է շուկայականից շատ ավելի ցածր գներով, ինչի արդյունքում տուժում են բոլոր բաժնային սեփականատերերը։

Այդ իսկ պատճառով, բոլոր կողմերը պետք է տեղեկացված լինեն հնարավոր բոլոր ռիսկերի մասին, ձգտեն գալ ընդհանուր հայտարարի. կամ համատեղ վաճառեն իրենց գույքը, կամ մեկը մյուսին փոխհատուցում վճարեն:

Ամեն դեպքում, երբ խնդիրը վերաբերվում է այսպիսի նուրբ հարցերին, յուրաքանչյուր կողմ լավ կլինի դիմի փաստաբանին, որը, ուսումնասիրելով գործը, կտա ճշգրիտ իրավաբանական խորհրդատվություն և բանակցելով մյուս կողմերի հետ՝ կփորձի արտադատական, անհրաժեշտության դեպքում նաև դատական կարգով լուծել խնդիրը ի նպաստ վստահորդի։


012 24 24 24
+374 44 24 00 24

Իրավաբան 24

Գնալ հետ