Ի՞նչ սակագներով են մաքսազերծվում ավտոմեքենաները Հայաստանում։


Ի՞նչ սակագներով են մաքսազերծվում ավտոմեքենաները Հայաստանում։

Ի՞նչ սակագներով են մաքսազերծվում ավտոմեքենաները Հայաստանում։

Ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ներմուծվող ավտոմեքենաները մաքսազերծվում են հետևյալ սակագներով․

1)մինչև 5 տարի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների դեպքում – 32%;

2)5 տարուց ավելի՝ մինչև 10 տարի ներառյալ, թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների դեպքում – 34%;

3)10 տարուց ավելի՝ մինչև 15 տարի ներառյալ, թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների դեպքում – 42%;

4)15 տարուց ավելի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների դեպքում – 52%։

Տոկոսադրույքը հաշվարկվում է մաքսային արժեքից, որը իր հերթին կազմվում է ավտոմեքենայի ձեռքբերման գնից։ Հարկ է նշել, որ բեռնափոխադրման և(կամ) ապահովագրության ծախսերը չեն ներառվում մաքսային առժեքի մեջ։

Գնալ հետ