Ինչպե՞ս պարտքով գումար տալ և լինել իրավաբանորեն պաշտպանված


Ինչպե՞ս պարտքով գումար տալ

Ինչպե՞ս պարտքով գումար տալ և լինել իրավաբանորեն պաշտպանված

Նախ և առաջ անհրաժեշտ է կնքել գրավոր պայմանագիր։ Այդ պայմանագրի մեջ անհրաժեշտ է ներառել փոխառուի և փոխատուի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հասցեները, գումարի չափը, գումարի վերադարձման կարգն ու ժամկետը և, եթե կիրառելի է, տոկոսի դրույքաչափը։ Վերոնշված տվյալների բացակայությունը կարող է հանգեցնի նրան, որ հնարավոր չլինի նույնականացնել փաստացի փոխառուին և պայմանագիրը ստորագրած անձին։ Նաև նման պայմանագիրը պետք է ներառի դրույթ, որի համաձայն փոխառուն հաստատում է, որ ստացել է գումարը, կամ պետք է կազմվի առանձին ստացական։

Եվս մեկ հաճախ տրվող հարց. արդյո՞ք անհրաժեշտ է նման պայմանագրի նոտարական վավերացում։ Ոչ, պարտադիր չէ։ Սակայն նոտարական վավերացումը դժվարացնում է նման պայմանագրի հնարավոր դատական վիճարկումը։

Իսկ ին՞չ անել եթե փոխառուն ժամանակին չի վերադարձնում գումարը։ Անհրաժեշտ է դիմել ընդհանուր իրավասության դատարան՝ ներկայացնելով գումարի բռնագանձման հայց։

Անհրաժեշտության դեպքում կարող եք օգտվել Իրավաբան 24 գրասենյակի կողմից տրամադրվող փաստաբանական ծառայություններից:

Գնալ հետ