​Ճանապարհային երթևեկության իրավախախտման հատկանիշների պարզում


ՃՈ

Ճանապարհային երթևեկության իրավախախտման հատկանիշների պարզում

Եթե Ձեզ մեղսագրվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, և դուք ստացել եք տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտման վերաբերյալ վարչական ակտ, ապա պետք չէ խուճապի մատնվել կամ վայրկենապես վճարել տուգանքը։

Ուշադիր ուսումնասիրեք վարչական ակտը, մասնավորապես տեսանյութը կամ լուսանկարները, քանի որ հենց դրանցով են պարզվումիրավախախտման հատկանիշները։

Իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում, իսկ կասկածի դեպքում մեկնաբանվում է հօգուտ անձի:

Այսպիսով, եթե դուք ենթարկվել եք վարչական պատասխանատվության, օրինակ՝ ոչ թույլատրելի վայրում կանգառ կատարելու համար, ապա ուշադրություն դարձրեք, թե արդյո՞ք տեսանյութում երևում է կանգառը արգելող նշանը։ Եթե ոչ, ապա նշված ակտը հնարավոր է հեշտությամբ անվավեր ճանաչել։

Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել Իրավաբան 24 գրասենյակի փաստաբաններին:

Գնալ հետ