Մաքսային արտոնություններ Հայաստան մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց համար


Մաքսային արտոնություններ

Ինչպե՞ս օգտվել այս արտոնություններից.

  • Նախ և առաջ հարկավոր է ձեռք բերել ՀՀ-ում մշտական բնակության իրավունքը հավաստող փաստաթուղթ:
  • Դրանից հետո՝ հաշվառվել ՀՀ-ում:
  • Հայաստան ժամանելուց 180 օրվա ընթացքում անհրաժեշտ է վերադաս մաքսային մարմին ներկայացնել դիմում` արտոնությունից օգտվելու թույլտվություն ստանալու համար: Դիմումի մեջ պետք է նշված լինեն տեղեկություններ տեղափոխվող ապրանքների անվանման, քաշի և քանակի վերաբերյալ: Բացի դրանից, դիմումին կցվում են.

1) ՀՀ-ում մշտական բնակության իրավունքը հավաստող փաստաթուղթը,

2) մինչև ՀՀ ժամանումն օտարերկրյա պետությունում քաղաքացու մշտական բնակության փաստը հավաստող փաստաթուղթը,

3) եթե ավտոմեքենա եք ներմուծում` ավտոմեքենայի սեփականության փաստը հավաստող փաստաթղթի պատճենը,

4) օրենքով կարող են պահանջվել այլ փաստաթղթեր:

Եթե դիմումը և կից ներկայացրած փաստաթղթերը համապատասխանում են օրենքի պահանջներին, մաքսային մարմինը տրամադրում է արտոնությունը:

Այս գործընացը առավել արագ և առանց խոչընդոտների կազմակերպելու համար Հայաստան ժամանելիս կարող եք դիմել Իրավաբան 24-ի հարկային և մաքսային գործերով իրավաբանին, ով կներկայացնի Ձեր շահերը պետական մարմիններում:

012 24 24 24
+374 44 24 00 24

Իրավաբան 24

Գնալ հետ