Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին ծառայության վայրեր նշանակելու կարգը


Պարտադիր զինվորական ծառայության

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ ծառայության վայրեր նշանակումը, բացառությամբ որոշ դեպքերի, իրականացվում է կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ:

Մինչև զինվորական երդում տալը զինծառայողները համարվում են նորակոչիկներ և անցնում են զինվորական պատրաստության ծրագիր:

Նորակոչիկները չեն կարող ընդգրկվել մարտական հերթապահության մեջ կամ ներգրավվել ռազմական գործողությունների:

Օրենքը նաև ամրագրում է զինծառայողների այն շրջանակը, ովքեր առհասարակ չեն կարող ընդգրկվել մարտական հերթապահության մեջ.

Այն զինծառայողը,

1) որը հանդիսանում է 63 տարին լրացած կամ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող ծնողների (միայնակ ծնողի) միակ զավակը.

2) որն ունի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերով ՀՀ-ում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր).

3) որն ամուսնացած է և ունի մեկ երեխա.

4) որի ծնողները մահացած են.

5) որի մեկ ծնողը մահացած է և այդ զինծառայողն ընտանիքի միակ զավակն է, կամ ընտանիքի մյուս զավակներն անչափահաս են, կամ ընտանիքի մյուս զավակները չափահաս են և ունեն հաշմանդամություն կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անգործունակ:

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված եղբայրներն իրենց ցանկությամբ ծառայության են նշանակվում միևնույն զորամասում:

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զինծառայողն իր ցանկությամբ ծառայության է նշանակվում եղբոր ծառայության վայրի զորամասում, եթե եղբոր ծառայության ժամկետը չի գերազանցում 17 ամիսը:

Իսկ այն զինծառայողները, որոնք ցանկություն են հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում անցնել զինվորական ծառայություն, ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքում են պայմանագիր:

012 24 24 24

+374 44 24 00 24

Իրավաբան 24

Գնալ հետ