Իրավաբանական պրոֆիլակտիկա


Պրոֆիլակտիկա

Իրավաբանական պրոֆիլակտիկա

  • Պրոֆիլակտիկա հասկացությունը ընդհանրապես
  • Հասկացության պատմությունը
  • Իրավական պրոֆիլակտիկա

Պրոֆիլակտիկա (հուն. Πρόφύλακτικός՝ prophylaktikos նախապահպանական, նախազգուշացված[1]) տերմինը հայերեն այլ կերպ անվանում են ախտականխություն[2] կամ կանխարգելում՝ (հիվանդության առաջն առնելը)[3]:

Այն իրենից ներկայացնում է «այն միջոցառումների ամբողջությունը, որոնք ուղղված են առողջության պահպանմանը, մարդու հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելմանը, բնակչության ֆիզիկական զարգացման բարելավմանը, աշխատունակության պահպանմանը և երկարակեցության ապահովմանը, ինչպես նաև տարբեր սարքերի վիճակի բարելավմանը»[4]:

Այս հասկացությունը օգտագործում են հասարակական կյանքի տարատեսակ ոլորտներում, սակայն հայտնի է, որ հիմնականում այն առաջնահերթ կիրառվում է բժշկության, ապա նաև սանիտարական-տեխնիկական, սոցիալ-տնտեսական ոլորտներում:

Դեռևս հին աշխարհում արդեն կար պատկերացում պրոֆիլակտիկա հասկացության մասին հետևյալ իմաստով. անձնական հիգիենայի և ճիշտ սննդակարգի պահպանում հիվանդությունների կանխարգելման համար: Սակայն գիտականորեն հասկացությունը հստակ ու վերջնական ձևավորում և տարածում ստացավ արդեն 19-րդ դարում: Ժամանակաշրջանի առաջադեմ բժիշկները համարում էին, որ բժշկության ապագան պրոֆիլակտիկայի զարգացման և բուժող ու կանխարգելող բժշկության սերտ փոխգործակցության մեջ է: Հանրահայտ վիրաբույժ Նիկոլայ Պիրոգովն ասում էր. «Ապագան կանխարգելող բժշկությանն է»[5]:

Այս հասկացությունը գլխավորապես հասկացվում է հետևյալ իմաստով՝ պետության կողմից տարատեսակ մեխանիզմների՝ օրենսդրական միջոցառումների, նյութական զգալի ներդրումների և պետական, մի շարք հիմնարկ-ձեռնարկությունների ու կազմակերպությունների համատեղ գործունեության[6] կիրառում երկրում հասարակական կարգի,օրենքների պահպանման /հանցավորության դեպ պայքարի, իրավախախտումների նվազեցման.../ համար։ Սա իրենից ներկայանցում է այսպես կոչված հասարակական պրոֆիլակտիկան:

Իրավական պրոֆիլակտիկա հասկացությունը գործնականում ունի նաև իր երկրորդ տարատեսակը՝ անհատական պրոֆիլակտիկա: Այսինքն՝ քայլեր, որոք ձեռնարկում է ինքը՝ անհատը, իրավական դաշտում «հիվանդություններից» խուսափելու համար: Եթե նախորդ գլխում /բժշկության ոլորտում/ այդ քայլերը իրենցից ենթադրում էին ճիշտ սննդակարգի, հիգիենայի պահպանում, բժշկի հետ նախնական խորհրդակցության իրականացում, ապա իրավական դաշտում անհատական պրոֆիլակտիկան ենթադրում է՝

  • Սեփական իրավունքների ճանաչում
  • Պարտականությունների անշեղ, հստակ կատարում
  • Երկրի Սահմանադրության, օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի իմացություն
  • Ոլորտի մասնագետների՝ իրավաբանների հետ նախնական խորհրդակցություն մինչև խնդրի բարդացումները /կամ նույնիսկ՝ անլուծելի դառնալը/:

Այսպիսով՝ ինչպես բժշկության ոլորտում, այնպես էլ իրավական դաշտում, կարծում ենք, ապագան իրավաբանական պրոֆիլակտիկայինն է: Մոտ ժամանակներս կամրապնդվի հասարակական գիտակցություն այն հարցում, որ ավելի մատչելի ու արդունավետ է դիմել նախապես և ի սկզբանե չեզոքացնել իրավական խնդիրների առաջացման հնարավորությունը, քան թե սպասել, աչքաթող անել և հետագայում կանգնել դժվարին մի իրավիճակի առաջ:



[1]https://hy.wiktionary.org/wiki/%D5%BA%D6%80%D5%B8%D6%86%D5%AB%D5%AC%D5%A1%D5%AF%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1

[2]https://bararanonline.com/%D5%BA%D6%80%D5%B8%D6%86%D5%AB%D5%AC%D5%A1%D5%AF%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1

[3]http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=24&query=%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AD%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%B4

[4] http://www.armdict.com/dictionary/foreign-languages/%D5%8A%D5%90%D5%88%D5%96%D4%BB%D4%BC%D4%B1%D4%BF%D5%8F%D4%BB%D4%BF%D4%B1

[5]https://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D1%80%D0%BE%D1%84%D0%B8%D0%BB%D0%B0%D0%BA%D1%82%D0%B8%D1%87%D0%B5%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%BC%D0%B5%D0%B4%D0%B8%D1%86%D0%B8%D0%BD%D0%B0

[6] Հայկական սովետական հանրագիտարան

Գնալ հետ