​Սնանկության գործերի առանձնահատկությունները


Սնանկության գործերի առանձնահատկությունները

Սնանկության գործերի առանձնահատկությունները

Անձը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

Սնանկ ճանաչվելու ամենագլխավոր չափանիշը այն է, որ պարտապանը պետք է ունենա

  • մեկ միլիոն դրամը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց,
  • և այդ կետանցը վճռի կայացման պահին պետք է շարունակվի։

Հատկանշական է, որ սնանկ ճանաչված անձի սնանկության կառավարիչը իրավասու է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դիմել և դատական կարգով հետ ստանալ պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային) պարտապանի հետ փոխկապակցված անձանց, որոնք կատարվել են պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում կամ պարտապանի կատարած անհատույց փոխանցումները ցանկացած երրորդ անձանց, որոնք կատարվել են սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուն նախորդող երեք տարվա ընթացքում:

Այսպիսով, բացառվում են միտումնավոր սնանկության և պարտավորությունները կատարելուց խուսափելու պարտապանի ցանկացած փորձերը, ինչպես նաև հնարավորություն են ընձեռում պարտատիրոջը ճիշտ մարտավարություն ընտրելու դեպքում հետ ստանալ իր կողմից պարտքով տված գումարը:

Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ որոշ դեպքերում սնանկության կառավարիչները չարաշահում են իրենց՝ օրենքով տրված լիազորությունները և փոխարենը իրոք միջոցներ ձեռնարկեն պարտատիրոջ գումարը հետ ստանալու ուղղությամբ, սկսում գործել ի վնաս նրա՝ փորձելով վիճարկել հենց պարտատիրոջ և պարտապանի միջև կնքված գործարքները: Բոլոր նկարագրված դեպքերում խորհորւդ է տրվում նախապես դիմել փաստաբանին և խուսափել ավելորդ քաշքշուկներից:


012 24 24 24

+374 44 24 00 24

Իրավաբան 24

Գնալ հետ