Իրավական խնդիրներ Վեոլիա ջրի հետ


Վեոլիա Ջուր

Խոսեցինք Վեոլիա Ջուր ընկերության հետ առաջացած իրավական խնդիրներից. երբ ընկերությունը ամիսներ շարունակ սահմանված կարգով բաժանորդին չի տրամադրում նախորդ ամսում օգտագործված ջրի քանակի և վճարման ենթակա գումարի վերաբերյալ տեղեկատվություն:

Ըստ կարգի՝ ընկերությունը պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ն իր հետ պայմանագիր կնքած բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում տեղակայել նախորդ հաշվարկային ամսում բաժանորդին մատուցված ծառայությունների քանակի և դրա դիմաց բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարի վերաբերյալ տեղեկատվությունը:

Իսկ ի՞նչ է լինում, երբ ընկերությունը չի կատարում իր այս պարտականությունը: Բաժանորդն իրավունք է ստանում մինչև ծանուցվելը չվճարել մատուցված ծառայությունների դիմաց: Սակայն, ծանուցումից հետո վճարելու պարտականությունն այդուհանդերձ մնում է:

Արդյունքում ժամանակի ընթացքում պարտքի գումարն աճում է, և միջին վիճակագրական քաղաքացու համար դրա վճարումը բարդանում է:

Այսպիսով, արդյո՞ք քաղաքացին կստանա որևէ փոխհատուցում պատճառված անհարմարության համար: Ըստ կանոնների՝ ընկերությունը տվյալ պարագայում բաժանորդին վճարում է տուժանք` նրան մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված միջին ամսական գումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2000 դրամը:

Կարծում ենք՝ այսպես արդարացի չէ: Վեոլիա ջուրը քաղաքացիներին ստիպում է իրենից «պարտքով գումար՝ վարկ» վերցնել, իսկ քաղաքացին բացարձակ չի ուզում պարտք մնալ:

Ակնկալում ենք պարզաբանումներ @Վեոլիա Ջուր ընկերությունից և #Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: Սիրելի Կենտրոնական բանկ, դուք ևս կարող եք գնահատական տալ՝ էսպես իրավաչա՞փ է:


012 24 24 24
+374 44 24 00 24

Իրավաբան 24

Գնալ հետ