​Փոխառության պայմանագրի առանձնահատկությունները


Փոխառության պայմանագիր

Փոխառության պայմանագրի առանձնահատկությունները

Փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:

Փոխառության պայմանագիրը պետք է անպայման կնքված լինի գրավոր ձևով հակառակ դեպքում այն համարվում է առոչինչ:

Փոխառության պայամանգրով կամ առանձին կնքված ստացականով պետք է անպայման նշվի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք փոխատուի կողմից տալու և փոխառուի կողմց ընդունելու հանգամանքը, հակառակ պարագայում պայմանագիրը կարող է համարվել չկնքված:

Փոխատուն իրավունք ունի փոխառության գումարից տոկոսներ ստանալ փոխառուից, սակայն տոկոսների չափը չի կարող գերազանցել ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի (12 տոկոս) հաշվարկային դրույքի կրկնապատիկը, հակառակ դեպքում դա կարող է դիտվել որպես վաշխառություն:

Կողմերը կարող են նախատեսել գումարի վերադարձման կոնկրետ ժամկետներ, իսկ որոշ դեպքերում ճիշտ է ժամկետները ընդհանրապես չնշել, ինչը թույլ կտա փոխատուին ցանկացած պահի ներկայացնել պահանջ գումարի վերադարձման համար: Պահանջը պետք է կատարվի այն ներկայացնելու օրվանից երեսնօրյա ժամկետում:

Բոլոր պարագաներում, նշված պայմանագրի յուրաքանչյուր կողմ, որը տեղյակ չէ այս և այլ դրույթներից, նախքան պայմանագիր կնքելը հարկ է դիմի իրավաբանի խորհրդատվություն ստանալու և հետագա խնդիրներից խուսափելու համար:

012 24 24 24

+374 44 24 00 24

Իրավաբան 24


Գնալ հետ