Ի՞նչ է իրենից ներկայացնում անօրինական աշխատանքը


անօրինական աշխատանքը

Ի՞նչ է իրենից ներկայացնում անօրինական աշխատանքը

Օրենքն ամրագրում է, որ անօրինական է համարվում այն աշխատանքը, որն իրականացվում է առանց հետևյալ փաստաթղթերից մեկի՝

  • աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի
  • կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի:

Այն գործատուները, որոնք տվել են անօրինական աշխատանք կատարելու թույլտվություն կամ հարկադրում են դրան, պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Իսկ աշխատողները այս պարագայում հնարավորություն ունեն դատական կարգով վերականգնելու իրենց իրավունքները:

Այսպես, եթե դատական կարգով հաստատվում է, որ աշխատողի և գործատուի միջև թեկուզ առկա չէ պայմանագիր, կամ չկա աշխատանքի ընդունման մասին հրաման, բայց գոյություն ունեն կամ էլ գոյություն են ունեցել փաստացի աշխատանքային հարաբերություններ, ապա աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած այն օրվանից, երբ աշխատողը փաստացի անցել է աշխատանքի:

Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է հստակ ժամկետներ՝ դատարան դիմելու և իրավունքները վերականգնելու համար. աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը հաստատելու նպատակով աշխատողն իրավունք ունի դիմելու դատարան

  • փաստացի աշխատանքային հարաբերությունների գոյության ժամանակահատվածում
  • ինչպես նաև փաստացի աշխատանքային հարաբերությունները դադարելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:


012 24 24 24

+374 44 24 00 24

Իրավաբան 24

Գնալ հետ