​Ի՞նչ անել, եթե գործատուն պարտադրում է աշխատանքից ազատվելու մասին դիմում գրել


գործատուն պարտադրում է աշխատանքից ազատվել

Ի՞նչ անել, եթե գործատուն պարտադրում է աշխատանքից ազատվելու մասին դիմում գրել

Իհարկե գործատուի նման արարքը հակասում է ՀՀ օրենսդրությանը: Պետք է նշել, որ սեփական ցանկությամբ աշխատանքից ազատվելու դիմում գրելու դեպքում աշխատողը չի ստանում օրենքով նախատեսված արձակման նպաստը։ Հետևաբար, նման դիմում լրացնելը չի բխում աշխատողի շահերից։ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սպառիչ թվարկում է գործատուի նախաձեռնությամբ աշխատողին աշխատանքից ազատելու դեպքերը։ Այն փաստը, որ գործատուն պարտադրում է սեփական ցանկությամբ գործից ազատվելու դիմում գրել, խոսում է նրա մասին, որ աշխատողին աշխատանքից հեռացնելու որևէ իրավական հիմք նա չունի։

Պետք է իմանալ, որ աշխատողին աշխատանքից ազտելու պատճառը բացի գործատուի ներքին փաստաթղթերից որևէ այլ փաստաթղթում չի արտացոլվում։ Այսինքն, այն տարածված կարծրատիպը, որ եթե ինքդ դիմում չգրես, դա կհանգեցնի նրան որ գործատուն կազատի՝ աշխատանքից նշելով «անհաջող» պատճառ, և այլ գործատուները տեղյակ կլինեն դրա մասին, չի համապատասխանում իրականությանը:

012 24 24 24

+374 44 24 00 24

Իրավաբան 24


Գնալ հետ