Ի՞նչ է հնարավոր անել, եթե մաքսային մարմինը «գործարքի գնով» չի կատարում մաքսային ձևակերպում


գործարքի գին

Եթե ՀՀ ապրանք ներմուծելիս մաքսային մարմինը հրաժարվում է մաքսային ձևակեպումների համար հիմք ընդունել ապրանքների ձեռքբերման փաստաթղթերը և առաջնորդվում է իր տրամադրության տակ գտնվող «հսկիչ գներով», ապա.

  • Առաջինը` կարող եք պահանջել որպեսզի մաքսային մարմինը տրամադրի Ձեզ մերժման եզրակացություն: Այդ եզրակացությունը ստանալուց հետո կարող եք բողոքարկել ՀՀ ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովում կամ ՀՀ վարչական դատարանում: Սակայն այս դեպքում ձեր ներկրված ապրանքները մնում են մաքսային պահեստում:
  • Երկրորդ տարբերակը` կատարել մաքսային ձևակերպումները մաքսային մարմնի «հսկիչ գներով», ստանալ ձեր ապրանքները և դրանից հետո 1 ամսվա ընթացքում բողոքարկել մաքսային մարմնի գործողությունը ՀՀ ՊԵԿ բողոքարկման հանձնաժողով և հետ ստանալ ավել վճարված գումարները:

Այս գործընացը առավել արագ և առանց խոչընդոտների կազմակերպելու համար կարող եք դիմել Իրավաբան 24-ի հարկային և մաքսային գործերով իրավաբանին, ով կներկայացնի Ձեր շահերը պետական մարմիններում:

012 24 24 24
+374 44 24 00 24

Իրավաբան 24

Գնալ հետ