​Քաղաքացուն իրավունակությունից և գործունակությունից զրկելու ու դրանք սահմանափակելու անթույլատրելիությունը


գործունակություն

Քաղաքացուն իրավունակությունից և գործունակությունից զրկելու ու դրանք սահմանափակելու անթույլատրելիությունը

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսդրության՝ քաղաքացիական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը (քաղաքացիական իրավունակություն) բոլոր քաղաքացիների համար ճանաչվում է հավասարապես:

Քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում է մահվամբ: Քաղաքացիները կարող են զբաղվել ձեռնարկատիրական և օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեությամբ:

Իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից:

Օրենքը սահմանում է քաղաքացուն իրավունակությունից և գործունակությունից զրկելու ու դրանք սահմանափակելու անթույլատրելիությունը: Մասնավորապես, քաղաքացու իրավունակությունը և գործունակությունը չեն կարող սահմանափակվել այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով: Քաղաքացու իրավունակությունից կամ գործունակությունից լրիվ կամ մասնակի հրաժարվելուն և նրա իրավունակության կամ գործունակության սահմանափակելուն ուղղված գործարքներն առոչինչ են:

Այսպիսով, բոլոր այն դեպքերում, երբ Ձեր կողմից կնքված պայմանագիրն իր բնությով ուղղված է իրավունակությունից կամ գործունակությունից լրիվ կամ մասնակի հրաժարվելուն և իրավունակության կամ գործունակության սահմանափակելուն, նման գործարքն առոչինչ է կնքման պահից, ուստի և չի հանգեցնում որևէ իրավաբանական հետևանքների՝ բացառությամբ դրա անվավերության հետևանքների:

Նմանատիպ գործարքների վիճարկման փորձ ունեն Իրավաբան 24 գրասենյակի փաստաբանները: Ուստի պայմանագրերի ուսումնասիրության, իրավաբանական եզրակացության տրամադրման և Ձեր իրավունքներն ու շահերը դատական կարգով պաշտպանելու համար կարող եք դիմել մեր փաստաբաններին:

Գնալ հետ