Այլ պետության տարածքում գտնվող, համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռքբերված անշարժ գույքի բաժանման հնարավորությունը ՀՀ դատարանների կողմից


գույքի բաժանման հնարավորությունը

Այլ պետության տարածքում գտնվող, համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռքբերված անշարժ գույքի բաժանման հնարավորությունը ՀՀ դատարանների կողմից

Ամուսինների անձնական ոչ գույքային և գույքային իրավունքներն ու պարտականությունները որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեն համատեղ բնակության վայր, իսկ համատեղ բնակության վայրը չլինելու դեպքում՝ այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեցել են վերջին համատեղ բնակության վայր։ Համատեղ բնակության վայր չունեցող ամուսինների անձնական ոչ գույքային և գույքային իրավունքներն ու պարտականությունները Հայաստանի Հանրապետության տարածքում որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

Բացի այդ, դատական կարգով ամուսնալուծվելիս, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծվելիս ամուսինները կարող են կայացնել համաձայնություն այն մասին, թե նրանցից ում հետ են ապրելու երեխաները, երեխաներին և (կամ) անաշխատունակ անապահով ամուսնուն պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի, այդ միջոցների չափերի կամ ամուսինների ընդհանուր գույքի բաժանման մասին։

Ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում դատարանը պարտավոր է`

ա) որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից ում հետ պետք է ապրեն երեխաները.

բ) որոշել, թե որ ծնողից և ինչ չափով պետք է ալիմենտ (ապրուստավճար) բռնագանձվի.

գ) ամուսինների (ամուսիններից մեկի) պահանջով կատարել նրանց ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանումը.

դ) ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունք ունեցող մյուս ամուսնու պահանջով որոշել այդ միջոցների չափը։

Այսինքն տվյալ պարագայում, դատարանը պարտավոր է անկախ խնդրո առարկա գույքի գտնվելու վայրից, ամուսինների կամ նրանցից մեկի պահանջով կատարել վերջիններիս ամուսնական գույքի բաժանումը՝ օրենսդրության պահանջներին համապատասխան:

Նման իրավիճակների հանդիպելիս, հարցեր ունենալիս կարող եք կապ հաստատել մեր գրասենյակ: Մեր՝ ընտանեկան գործերով փաստաբանները կտան լիարժեք իրավաբանական խորհրդատվություն, և անհրաժեշտության դեպքում կներկայացնեն Ձեր շահերը դատարանում:

Գնալ հետ