​Ի՞նչ անել, եթե գիշերային ժամերին հարևանները խանգարում են Ձեր անդորրը աղմուկով կամ բարձր երաժշտությամբ


հարևանները խանգարում

Ի՞նչ անել, եթե գիշերային ժամերին հարևանները խանգարում են Ձեր անդորրը աղմուկով կամ բարձր երաժշտությամբ

Գիշերային ժամերին բնակելի շենքերում լռության խախտելու համար օրենսդիրը սահմանել է վարչական պատասխանատվություն։ Մասնավորապես սահմանված է, որ ժամը 23.00-ից մինչև 7.00-ն լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը` առաջացնում են նախազգուշացում: Միևնույն ժամանակ վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին գիշերային ժամերին լռությունը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` 40.000 ՀՀ դրամի չափով: Նման պարագայում Ձեր իրավունքները պաշտպանելու համար անհրաժեշտ է զանգահարել ոստիկանություն:

012 24 24 24

+374 44 24 00 24

Իրավաբան 24

Գնալ հետ