​Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող անձինք ի՞նչ գույք կարող են իրենց հետ բերել, որոնց համար հնարավոր կլինի ստանալ մաքսային վճարներից ազատվելու արտոնություն։


մաքսային վճարներից ազատվելու արտոնություն։

Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող անձինք ի՞նչ գույք կարող են իրենց հետ բերել, որոնց համար հնարավոր կլինի ստանալ մաքսային վճարներից ազատվելու արտոնություն։

Մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձի կողմից կարող են արտոնյալ պայմաններով ներմուծվել անձնական գործածության օգտագործված իրերի և գույքի հետևյալ բնաիրային չափերը`

1) կենցաղային և անձնական օգտագործման օգտագործված սարքեր` յուրաքանչյուր տեսակից 3 հատ.

2) օգտագործված կահույք` յուրաքանչյուր տեսակից մեկ լրակազմ.

3) անձնական օգտագործման մեկ ավտոմեքենա.

4) անձնական գործածության օգտագործված իրեր և այլ տնային օգտագործված գույք՝ առանց քանակային սահմանափակումների:

Արտոնությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ նշելով տեղեկություններ տեղափոխվող ապրանքների անվանման, քաշի և քանակի վերաբերյալ և կցել օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։

Գնալ հետ