​Ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի սեփականության իրավունքի առաջացումը


վաղեմության ուժով անշարժ գույքի

Կա ձևավորված կարծիք, որ տաս տարուց ավելի որևէ գույք տիրապետելու, և այն ենթադրելի տիրազուրկ լինելու դեպքում, այդ գույքի նկատմամբ կարելի է ձեռք բերել սեփականության իրավունք։

Ըստ օրենքի, քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Ձեռքբերման վաղեմության գլխավոր տարրերից է բարեխղճությունը։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Այսինքն՝ տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն։

Այպիսով, արդեն իսկ պարզ է դառնում, որ բավարար չէ միայն օգտագործել ուրիշին պատկանող գույքը տաս տարի անընդմեջ, անհրաժեշտ է մանրամասն գնահատել իրավիճակը:

Այս պարագայում օրենսդրությանը չտիրապետող անձին կարող է օգնել հմուտ և փորձառու իրավաբանը, որը կուսումնասիրի ձեռքբերման նախադրյալները և կտա մասնագիտական, իրավաբանական խորհրդատվություն անշարժ գույքի վերաբերյալ. կտա եզրակացություն՝ առկա՞ են արդյոք բավարար հիմքեր ձեռք բերել գույքի նկատմամբ սեփականության իրավունք։

012 24 24 24

+374 44 24 00 24

Իրավաբան 24

Գնալ հետ