Իրավաբան 24-ը հայտարարում է մրցույթ


փոքրիկ մրցույթ

Իրավաբան 24-ը հայտարարում է փոքրիկ մրցույթ: Այս հոդվածի մեկնաբանություններում պատմեք Ձեզ հետ պատահած ամենազվարճալի այն դեպքը, որը կապված է ՀՀ պետական մարմիների հետ /ոստիկանություն, քաղաքապետարան, նախարարություններ, հարկային, մաքսային մարմիններ և այլն/:

Ամենազվարճալի պատմության հեղինակը մեր կողմից կստանա նվեր Դանիել Սմիթի «Մտածել ինչպես Շեռլոկը» գիրքը:

Ինչու՞ հենց այս գիրքը. «Զանգակ» հրատարակչությունը ներկայացրել էր 2018 թվականին ամենաշատ վաճառված գրքերի ցանկը, որը հրապարակվել էր armeniasputnik.am կայքում: Իսկ այս գիրքը գլխավորում էր ցանկը: Բացի այդ գիրքը թեմատիկ է, անալիտիկ-վերլուծական:

Դե ի՜նչ, սպասում ենք Ձեր ուրախ պատմություններին, հետաքիքիր, կրեատիվ մեկնաբանություններին: Իսկ գիրքն էլ սպասում է իր ամենասրամիտ տիրոջը:
Գնալ հետ