​Ի՞նչ չափով և ինչպե՞ս են նշանակվում ալիմենտ երեխաների համար։


family law

Ի՞նչ չափով և ինչպե՞ս են նշանակվում ալիմենտ երեխաների համար։

Ծնողները կարող են ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն կնքել։ Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը կնքվում է գրավոր և ենթակա է նոտարական վավերացման: Երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ նրա ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով՝ հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով՝

ա) մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը.

բ) երկու երեխաների համար՝ մեկ երրորդը.

գ) երեք և ավելի երեխաների համար՝ կեսը։

Ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի 10.000 ՀՀ դրամից, իսկ գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ բռնագանձելիս` գործազրկության նպաստի 20 տոկոսից:

Ի դեպ, ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ երեխաների համար որոշվող ալիմենտի չափը չի կարող պակաս լինել նրանց համար դատական կարգով բռնագանձվող վերոնշյալ ալիմենտի չափերից:

Գնալ հետ