​Ին՞չ պարտավորություններ ունեն վարորդները ՃՏՊ-ի դեպքում


hfeahs


Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում վարորդները պարտավոր են.

  • անմիջապես կանգնեցնել ավտոմեքենաները,
  • միացնել վթարային լուսային ազդանշանը և չտեղաշարժել ինչպես ավտոմեքենաները, այնպես էլ վթարի հետ կապված առարկաները;
  • ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տուժածներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, «Շտապ բժշկական օգնություն» կամ մասնագիտացված այլ ծառայություն կանչելու համար;
  • պատահարի մասին հայտնել ոստիկանություն և սպասել ոստիկանության ծառայողների ներկայանալուն;
  • ճանապարհատրանսպորտային պատահարից 40 րոպե ընթացքում զանգահարել ապահովագրական ընկերություն և տեղյակ պահել պատահարի մասին։

Պետք է նշել, որ 40 րոպեի ընթացքում ապահովագրական ընկերությանը պատահարի մասին տեղյակ չպահելը կարող է հանգեցնել նրան, որ ապահովագրական ընկերությունը ձեռք բերի իրավունք պատահարի արդյունքում վճարված գումարը պահանջել մեղավոր կողմից։

Միևնույն ժամանակ, կարևոր է իմանալ, որ եթե պատահարի արդյունքում վնաս է պատճառվել միայն գույքին, պատահարում ներգրավված է միայն երկու ավտոմեքենա, պատահարի արդյունքում առաջացած վնասը չի գերազանցում 100.000 ՀՀ դրամը և վարորդների միջև փոխադարձ համաձայնություն կա մեղավորության վերաբերյալ, ապա վարորդները կարող են լրացնել համաձայնեցված հայտարարագիր, առանց ոստիկանություն կանչելու։

Ոլորտին առնչվող հարցեր ունենալու կամ իրավաբանական խորհրդատվություն ստանալու կարիք լինելու դեպքում կարող եք դիմել Իրավաբան 24 գրասենյակի փաստաբաններին:

Գնալ հետ