​Այլ անձի գումար տալու փաստը հաստատելու համար կնքվում է փոխառության պայմանագիր:


loan

Այլ անձի գումար տալու փաստը հաստատելու համար կնքվում է փոխառության պայմանագիր:
⏹ Փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով: Այս ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անավավերության:
⏹ Պայմանագիրը հաստատվում է գումար ստացողի կամ այլ կերպ ասած փոխառուի տված ստացականով կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթով:
⏹ Համաձայն օրենսդրական սահմանման, փոխառության պայմանագրով մի կողմը մյուս կողմի սեփականությանն է հանձնում դրամ կամ այլ գույք, իսկ ստացողը պարտավորվում է վերադարձնել միևնույն չափի գումար կամ գույքի տեսակին և քանակին համապատասխան գույք:
⏹ Փոխառուն պարտավոր է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը:
⏹ Փոխառուն իրավունք ունի վիճարկել փոխառության պայմանագիրը, եթե ապացուցում է, որ ինքը փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով:


012 24 24 24

+374 44 24 00 24

Իրավաբան 24

Գնալ հետ