Հաճախ տրվող հարցեր


  • Իրավունք ունի արդյո՞ք քաղաքացին վերադարձնել իր կողմից գնված ապրանքը

Սպառողն իրավունք ունի վերադարձնելու կամ փոխարինելու պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ:

Սպառողն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել: Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ։

  • Ո՞ր գույքը չի հանդիսանում ամուսինների համատեղ սեփականություն

Ամուսինների համատեղ սեփականություն չի հանդիսանում այն գույքը, որը պատկանում էր ամուսիններից յուրաքանչյուրին մինչև ամուսնությունն գրանցելը, ինչպես նաև այն գույքը որը ամուսնության ընթացքում ամուսիններից յուրաքանչյուրը նվեր կամ ժառանգություն է ստացել։

Անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է:

  • Հնարավո՞ր է արդյոք ստանալ երեխայի անձնագիրը ծնողներից միայն մեկի դիմումի համաձայն

Այո, բավարար է ծնողներից որևիցե մեկի ներկայությունը։ Սակայն փաստաթղթերի ցուցակում, որոնք պետք է ներկայացվեն անձնագրային ծառայություն, պարտադիր է երկրորդ ծնողի անձնագրի պատճենի առկայությունը։

  • Ինչ՞ է ամուսնական պայմանագիրը և երբ՞ է նա կնքվում
Ամուսնական պայմանագիրը դա ամուսնացող անձանց կամ ամուսինների համաձայնությունն է, որով որոշվում են ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները ամուսնության և (կամ) այն լուծվելու ընթացքում:

Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես ամուսինների առկա, այնպես էլ հետագայում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ։

Այն կարող է կնքվել ինչպես մինչև ամուսնության պետական գրանցումը, այնպես էլ ամուսնության ցանկացած ժամանակահատվածում։

Ամուսնության պետական գրանցումից առաջ կնքված ամուսնական պայմանագիրն ուժի մեջ է մտնում ամուսնության պետական գրանցման պահից։ Ամուսնական պայմանագիրը կնքվում է գրավոր և ենթակա է նոտարական վավերացման

  • Տարածվու՞մ են արդյոք գործատուի ներքին աշխատանքային կանոնակարգի կանոնները այն կատարողի վրա, որը աշխատող չի համարվում և միայն ծառայություններ է մատուցում պայմանագրի շրջանակներում

Ոչ։ Կատարողները, որպես կանոն, չեն ենթարկվում ներքին աշխատանքային կանոնակարգի կանոններին, բացառապես այն դեպքերի, երբ ծառայություններ տրամադրելու մասին պայմանագիրը նախատեսում է այդպիսի պարտականություն։

Գնալ հետ