Մեր ծառայությունները


Բանավոր իրավաբանական խորհրդատվություն


Եթե դուք ունեք իրավական բնույթի հարց, ուրեմն տվյալ ծառայությունը Ձեզ համար է: Որտեղ էլ որ դուք գտնվեք՝ տանը թե աշխատավայրում, խանութում թե թանգարանում, Իրավաբան 24-ի աշխատակիցները միշտ պատրաստ են հեռախոսով պատասխանել անձամբ Ձեզ վերաբերվող հարցերին՝ օրվա ցանկացած պահին և տարվա 365 օրվա ընթացքում:Ծառայությունից կարող է օգտվել հավաստագրի օգտատերը։

ԱնՍահմանափակ Տիպային փաստաթղթերի տրամադրում և ցուցումներ դրանց կազմման վերաբերյալ


Առօրյա կյանքում մենք հաճախ ենք բախվում իրավական հարաբերություների գրավոր ձևակերպման անհրաժեշտության խնդրին և պարզաբանումը հիմնականում այնքան էլ դյուրին չի լինում: Տվյալ ծառայությունը թույլ է տալիս այդ բազմազանությունից ընտրել հենց այն, ինչը լավագույնս համապատասխանում է քաղաքացիական օրենսդրության պահանջներին:Ծառայությունից կարող է օգտվել հավաստագրի օգտատերը։

Վստահիր բանակցություններն իրավաբանին


Երբեմն շատ դժվար է համաձայնության եզրեր գտնել պետական մարմինների հետ: Հաճախ այդպիսի փորձերը ավարտվում են նյարդերի անօգուտ քայքայմամբ և դրամական միջոցների անհարկի կորստով: Մենք կանոնավոր կերպով համագործակցում ենք տարբեր պետական մարմինների հետ՝ մեր հաճախորդների համար ապահովելով բանակցությունների բարեհաջող արդյունք: Տվյալ ծառայությունն ազատում է Ձեզ բանակցություններ վարելու անհրաժեշտությունից և խնայում է Ձեր ժամանակը: Պարզապես պետք է ասել. «Խոսեք իմ իրավաբանի հետ»:Ծառայությունից կարող է օգտվել հավաստագրի օգտատերը։

Գրավոր խորհրդատվություն


Գրավոր խորհրդատվություն ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է մեր ընկերության էլեկտրոնային փոստին ուղարկել Ձեր հարցումը, հարկ եղած դեպքում կցել նաև փաստաթղթեր: Կարճ ժամանակահատվածում մեր մասնագետների կողմից Դուք կստանաք համակողմանիորեն ուսումնասիրված իրավական եզրակացություն: Այդ ամենի հիման վրա Ձեզ կառաջարկվի հանձնարարվող գործողությունների որոշակի հերթականություն, որը կշարադրվի նամակում, ինչպես նաև տվյալ հարցի վերաբերյալ կտրամադրվեն օրենսդրական ակտեր:Ծառայությունից կարող է օգտվել հավաստագրի օգտատերը։

Բանավոր իրավաբանական խորհրդատվություն ձեռնարկատիրական գործունեության հարցերով


Իրենից ներկայացնում է իրավական նորմերի պարզաբանում, որոնք կարգավորում են ներկայացված Հարցումներին առնչվող հարաբերությունները, դրանցից բխող ռիսկերը, դրանց լուծման մեթոդները և միջոցները երկրի գործող օրենսդրության շրջանակներում բացառապես Հաճախորդի ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ:Ծառայությունից կարող է օգտվել հավաստագրի օգտատերը։

Ավտոթեմատիկայի վերաբերյալ փաստաթղթերի կազմում (դիմում, պահանջ, բողոք և այլն)


Ծառայությունը ուղղված է՝ ճանապարհային ոստիկանություն, Երևանի քաղաքապետարան և ԴԱՀԿ ծառայություն՝ վարչական, դիմում-բողոքներ, հայցադիմումներ կազմմելուն և այն հաճախորդներին տրամադրելուն:Ծառայությունից կարող է օգտվել հավաստագրի օգտատերը։