Կանոններ և Պայմաններ


ՕՖԵՐՏԱ

Իրավախորհրդատվական սպասարկման կարգը

Սույն կարգի համաձայն` ծառայությունները մատուցվում են «Եվրոպական Իրավաբանական Ծառայություն» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության կողմից, (այսուհետ` Ընկերություն): Ընկերության իրավաբանական հասցեն է ՀՀ, ք. Երևան, Արգիշտի 7,

ՀՎՀՀ՝ 02651775

Բաժին I. Հիմնական դրույթներ

Հոդված 1. Պայմանագրի առարկան

1.1. Խորհրդատվական-իրավաբանական սպասարկման կանոններին համապատասխան

(այսուհետ՝ Կանոններ) «Եվրոպական Իրավաբանական Ծառայություն» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Կատարող) պարտավորվում է ապահովել Պատվիրատուի հնարավորությունը ստանալու իրավախորհրդատվական ծառայություններ (այսուհետ տեքստում՝ Ծառայություններ), Պատվիրատուի ընտրած քանակի համապատասխան, իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել և վճարել ծառայությունների համար։

1.2. Կատարողի կողմից Պատվիրատուին մատուցվում են ծառայություններ ձեռք բերված Հավաստագրի հիման վրա։

1․3 Սույն Կարգը հանդիսանում է Օֆերտա և կարող է ընդունվել Պատվիրատուի կողմից դրա ամբողջ ծավալով:

1.4. Պատվիրատունամբողջությամբ և անվերապահորեն ընդունում է Կատարողի Կանոնների դրույթները, որոնք հրապարակված ենiravaban24.com կայքում, ինչպես նաև դրանց հիման վրա մշակված փաստաթղթերը։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ / ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆ

«ԼԱՅԹ»

«ԱՎՏՈ ԼԱՅԹ»

«ՕՊՏԻՄՈՒՄ ԼԱՅԹ»

«ԼԱՅԹ

«ՍՏԱՆԴԱՐՏ»

«ԸՆՏԱՆԵԿԱՆ»

«ԲԻԶՆԵՍ»

Բանավոր իրավաբանական խորհրդատվություն

Տարեկան 5 անգամ*

Տարեկան 5 անգամ*

Տարեկան

8

անգամ*

Տարեկան 12 անգամ*

Առանց սահմանափակումների

Վստահիր բանակցություններն իրավաբանին

1

1

1

4

Առանց սահմանափակումների

Տիպային փաստաթղթերի ներկայացում և դրանց կազմման ցուցումներ

Առանց սահմանափակումների

Գրավոր խորհրդատվություն

ոչ

ոչ

ոչ

ոչ

1

4

4

Բանավոր իրավաբանականխորհրդատվություն ձեռնարկատիրական գործունեության հարցերով

ոչ

ոչ

ոչ

ոչ

ոչ

ոչ

Առանց սահմանափակումների

Ավտոթեմատիկայով փաստաթղթերի կազմում (դիմում, բողոք,և այլն)

ոչ

3

ոչ

ոչ

ոչ

ոչ

ոչ

Օգտվողների քանակ

1

1

1

1

1

Մինչև 3-ը

Մինչև 3-ը

Զեղչ լրացուցիչ ծառայությունների համար

5%

5%

5%

5%

10%

15%

15%

Փաթեթի արժեքը (հայկական դրամ)

12 500

14 900

14 900

19 900

24 900

34 900

50 000

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ / ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆ

«ՄԻԿՐՈ»

«ՄԻՆԻ»

«ԷՔՍՏՐԱ»

«ՄՈՒՏՔ ՌԴ»

Բանավոր իրավաբանական խորհրդատվություն

1 անգամ

3 անգամ*

4 անգամ*

2 անգամ

Վստահիր բանակցություններն իրավաբանին

ոչ

ոչ

1

ոչ

Տիպային փաստաթղթերի ներկայացում և դրանց կազմման ցուցումներ

Առանց սահմանափակումների

ոչ

Օգտվողների քանակ

1

1

1

1

Հավաստագրի գործողության ժամկետ

3 ամիս

6 ամիս

9 ամիս

12 ամիս

Զեղչ լրացուցիչ ծառայությունների համար

5%

5%

5%

ոչ

Փաթեթի արժեքը (հայկական դրամ)

3 000

6 000

9 000

5 000

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Մեկ ծառայության արժեքը

Բանավոր իրավաբանական խորհրդատվություն

2 500 դրամ**

Անսահմանապակ տիպային փաստաթղթերի տրամադրումև ցուցումներդրանց կազմման վերաբերյալ

5 000 դրամ

Վստահիր բանակցություններն իրավաբանին

3 000 դրամ**

Գրավոր խորհրդատվություն

15 000 դրամ**

Բանավոր իրավաբանական խորհրդատվությունձեռնարկատիրական գործունեության հարցերով

5 000 դրամ**

Ավտոթեմատիկայի վերաբերյալ փաստաթղթերի կազմում (դիմում, պահանջ, բողոք և այլն)

5 000 դրամ**

5% Զեղչեր լրացուցիչ ծառայությունների համար

500 դրամ**

10% Զեղչեր լրացուցիչ ծառայությունների համար

1 000 դրամ**

15% Զեղչեր լրացուցիչ ծառայությունների համար

1 500 դրամ**

* Առավելագույնը ամիսը 1 անգամ

** Հաճախորդը հնարավորություն ունի օգտվել ծառայությունից մեկ անգամ՝ մեկ տարվա ընթացքում սկսած գնելու պահից

Հոդված 2. Սույն կանոններում օգտագործվող տերմիններ և սահմանումներ

Բաժինների (հոդվածների) բոլոր վերնագրերը օգտագործվում են Կանոններում բացառապես դրանց իսկ օգտագործման հարմարավետության (ընթերցման) համար և ոչ մի կերպ չեն ազդում Կանոնների պայմանների մեկնաբանման վրա:

Սակագնային պլան` Ծառայությունների մատուցման առանցքային պարամետրերի ամբողջություն (տեսակներ, քանակ, արժեք և այլն), որոնց համապատասխան իրականացվում է Հաճախորդի սպասարկումը։ Սակագնային պլանը իրավախորհրդատվական ծառայությունների մատուցման Պայմանագրի մի մասն է կազմում։Ըստ սույն օֆերտայի պայմանների Սակագնային պլաններն են՝


- Սակագնային պլան «Միկրո»

- Սակագնային պլան «Մինի»

- Սակագնային պլան «Էքստրա»

- Սակագնային պլան «Լայթ»

- Սակագնային պլան «Ավտո Լայթ»

- Սակագնային պլան «Օպտիմում Լայթ»

- Սակագնային պլան «Լայթ+»

- Սակագնային պլան «Ստանդարտ»

- Սակագնային պլան «Ընտանեկան»

- Սակագնային պլան «Բիզնես»

- Սակագնային պլան «Մուտք ՌԴ»

- Սակագնային պլան «Կորպորատիվ Իրավաբան ԼԱՅԹ»

- Սակագնային պլան «Կոչպորատիվ Իրավաբան Ստանդարտ»

- Սակագնային պլան «Կորպորատիվ Իրավաբան Պրեմիում»


Հավաստագիր` Ընկերության գրավոր վկայական, որը հավաստում է իրավախորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման փաստը և, համապատասխանաբար, Հաճախորդի՝ իրավախորհրդատվական ծառայություններ ստանալու իրավունքի առկայությունը։ Հավաստագիրը ներառում է իրավախորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման ամսաթիվը, Հավաստագրի համարը, ինչպես նաև Սակագնային պլանի անվանումը։

Նույնականացուցիչ՝ Հաճախորդի անհատական համար Ընկերության հաշվառման համակարգում:

Հաճախորդ/ Պատվիրատու՝ ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ, ով ձեռք է բերել Ծառայություններ ստանալու իրավունք, ինչը հաստատված է Հավաստագրի տիրապետման և/կամ պայմանագրով օգտագործման իրավունքի ստացման փաստով, այդ թվում՝ էլեկտրոնային տեսքով, և այդպիսով ընդունել է սույն Կանոնները։ Կատարողի կողմից սույն Կանոններով սահմանված պարտականությունները կատարելու շրջանակներում Հաճախորդ է համարվում այն անձը, ով վճարել է Հավաստագրի համար, ինչպես նաև դրա համար վճարելուց հետո ստացել է նույնականացման տվյալներ, օրինակ՝ Հավաստագրի անհատական համար, և տրամադրել է Կատարողին սույն Կանոնների 7.2 նշված կետում իր նույնականացման տվյալները՝ Կատարողին առաջին անգամ դիմելիս։ Հավաստագիրը ձեռք բերած անձը կրում է բոլոր ռիսկերը՝ կապված ցանկացած երրորդ անձի կողմից դրա օգտագործման հետ, ով իրավասու չէ այն օգտագործել, իսկ Կատարողը պարտավորվում է ձեռնարկել բոլոր հնարավոր և ողջամիտ ջանքերը՝ դադարեցնելու Ծառայությունները ստանալու հնարավորությունը դրա համար չլիազորված անձանց կողմից։ Սակագնային պլաններով սահմանվում են անձանց քանակը (օգտատերերի քանակ) և այն անձանց լրացուցիչ կատեգորիաները, ովքեր նույնպես կարող են հանդիսանալ Հաճախորդ։

Հավաստագրի ակտիվացում՝ Հավաստագրի սեփականատիրոջ, Կատարողի աշխատակցի գործողությունների ամբողջությունն է՝ ուղղված Հաճախորդի ամբողջական կարգաբերմանը ռեգիստրի վարման համակարգում և Ընկերության հաճախորդների բազայում, որի նպատակն է նույնականացման տվյալների ամրագրումը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի Հաճախորդը փաստացի միանա Ընկերության Ծառայություններին։

Գաղտնաբառ՝ որոշակի բառ (բառերի խումբ), որն օգտագործվում է Ընկերության կողմից՝ հաստատելու Հաճախորդի կամ այն անձանց ինքնությունը, որոնք իրավասու են դիմել Ընկերությանը Հաճախորդի Հավաստագրի հիման վրա իրավաբանական Ծառայություն ստանալու համար:

Մասնագետ՝ Ընկերության աշխատակից, ով ունի անհրաժեշտ որակավորում և անմիջականորեն մատուցում է Ծառայություններ՝ սույն Կանոններին և Ընկերության կանոններին համապատասխան։

Կատարող/ Ընկերություն՝ «Եվրոպական Իրավաբանական Ծառայություն» Սահմանափակ պատասխանատվության ընկերություն։ Ընկերության իրավաբանական հասցեն է ՀՀ, ք. Երևան, Արգիշտի 7, ՀՎՀՀ՝02651775

Բաժին II. Պայմանագրի կնքման կարգը և պայմանները

Հոդված 3. Պայմանագրի կնքման կարգը և գործողությունը

Հոդված 3.1. Վճարման պայմանները

3.1.1.Հավաստագրի արժեքը կարող է վճարվել Հաճախորդի կողմից հետևյալ եղանակներով՝

3.1.1.1.Ընկերության հասցեին դրամական միջոցներ փոխանցելու միջոցով.

3.1.1.2.Ընկերության Գործակալի դրամարկղ կանխիկ դրամական միջոցներ մուտք անելու միջոցով.

3.1.1.3.Որպես Հավաստագրի արժեքի վճարում՝ Գործակալի հասցեին դրամական միջոցներ փոխանցելու միջոցով:

3.1.1.4. Որպես Հավաստագրի արժեքի վճարում՝ Ընկերության Գործընկերների միջոցով Ընկերության հասցեին դրամական միջոցների փոխանցման միջոցով։

Հոդված 3.2. Հավաստագրի առաքման/տրման պայմանները

3.2.1.Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների ստացման իրավունքը հաստատվում է Հավաստագրի տիրապետման և օգտագործման իրավունքի ստացման փաստով:

3.2.2. Ընկերության Գործակալների միջոցով Հավաստագրի ձեռքբերման դեպքում Հավաստագիրը տրվում է այն անձին, ով վճարել է դրա արժեքը դրա վճարման փաստի հաստատումից հետո:

Բաժին III. Ծառայությունների մատուցման ցանկը, ծավալը, կարգը և պայմանները

Հոդված 4. Ծառայությունների մատուցման պայմանները և ցանկը

4.3Ծառայությունները մատուցվում են բացառապես Պատվիրատուի կողմից անձամբ դիմելու պայմանով, նրա օգտին, ինչը նշանակում է Պատվիրատուի կողմից անձնական շահագրգռվածություն նրա մոտ առաջացած իրավական խնդրի լուծման առնչությամբ, որում նա անմիջականորեն հանդիսանում է կողմերից մեկը:

4.3.1.Երրորդ անձանց առնչվող Ծառայության հասանելիության պայմանները որոշվում են Սակագնային պլանով: Ծառայության հասանելիություն ասելով` սույն Կանոններով հասկանում ենք երրորդ անձանց հնարավորությունն անձամբ դիմել Ընկերությանը Ծառայություններ ստանալու համար: Որպես երրորդ անձինք, որոնց թույլատրված է ստանալ Ծառայություններ, կարող են հանդել գալ բացառապես Հաճախորդի մոտ ազգականները, մասնավորապես. ամուսինը կամ կինը՝ ըստ գրանցված ամուսնության, իր հետ համակեցությամբ ապրող տղամարդը/կինը, ծնողները, զավակները, պապերը, տատերը, հարազատ եղբայրները, քույրերը, խնամակալները և խնամարկյալները: Տվյալ պարագայում Ծառայություն ստանալու համար դիմած անձի նույնականացումն իրականացնում է Ընկերությունը: Ծառայությունը հասանելի է սույն կետով սահմանված երրորդ անձանց, քանի դեռ Ընկերության կողմից հստակորեն չի հայտնաբերվել երրորդ անձանց կողմից հասանելիության չարաշահում՝ Ծառայություն ստանալու համար դիմած երրորդ անձանց ազգակցության առնչությամբ Ընկերությանը մոլորեցնելու միջոցով: Սույն կետի կանոնները կարող են փոփոխվել առանձին Սակագնային պլանների շրջանակներում:

Հոդված 5. Ծառայությունների նկարագրությունը, մատուցման կարգը և ժամկետները

5.1. Ծառայությունների մատուցման ժամկետները սկսում են հաշվարկվել Կատարողի կողմից Պատվիրատուի Հարցման ամրագրման պահից: Հարցումը ճշտելու դեպքում (հավելյալ նյութերի, փաստաթղթերի տրամադրումը) Ծառայությունների մատուցման ժամկետը սկսվում է ճշտված Հարցումը ստանալու պահից (հավելյալ նյութեր, փաստաթղթեր ստանալու դեպքում): Պատվիրատուն ստանում է ույն Օֆերտայով նախատեսված Ծառայությունը բացառապես հեռահար կապի հաղորդակցության միջոցներով։ Խորհրդատվություն ստանալու համար Պատվիրատուն պետք է դիմի հետևյալ հեռախոսահամարով՝ (012) 242424, կամ էլեկտրոնային փոստով՝ info@iravaban24.com, կամ Skype՝ iravaban24, նաև անձնական գրասենյակի միջոցով՝ Ընկերության պաշտոնական կայքից՝ iravaban24.am : Հաճախորդների Հարցումների ընդունումը և ամրագրումը կատարվում է շուրջօրյա:

5.1.1. Սկսած 01.01.2017թ.-ից մինչև 31.12.2018թ.-ը հաճախորդների կողմից ձեռք բերված այն հավաստագրերի գործողության ժամկետը, որոնց օգտատերերը հավաստագրերի գործողության ընթացքում ամբողջ ծավալով չեն սպառել բանավոր իրավաբանական խորհրդատվություն ստանալու իրենց հնարավորությունը, երկարացվում է ևս մեկ տարով՝ տրամադրելով հնարավորություն հաճախորդին սպառել հավաստագրով նախատեսված բանավոր իրավաբանական ծառայությունները ողջ ծավալով։ Սույն կետը չի վերաբերում այն հաճախորդներին, ում սակագնային պլանով նախատեսված է անսահմանապակ բանավոր իրավաբանական խորհրդատվություն ստանալու հնարավորություն։

5.2. «Բանավոր իրավաբանական խորհրդատվություն» ծառայություն՝ Կատարողի գործունեություն՝ ուղղված Պատվիրատուին Ծառայությամբ ապահովելուն, որը բանավոր կերպով մատուցում է Մասնագետը. ներառում է իրավական նորմերի պարզաբանում, որոնք կարգավորում են ներկայացրած Հարցմանն առնչվող հարաբերությունները, դրանցից բխող ռիսկերը, դրանց լուծման մեթոդների և միջոցների պարզաբանումը երկրի գործող օրենսդրության շրջանակներում, բացառությամբ՝ ձեռնարկատիրական գործունեության հետ կապված հարցերի: Սույն ծառայությունը մատուցման համար Պատվիրատուն պարտավոր տեղեկացնել ծառայության մատուցման անհրաժեշտության մասին ծառայության նախատեսված կարգով, իսկ Կատարողը պարտավորվում է մատուցել նշված ծառայությունը հարցման գրանցման պահից 24 ժամվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում Ծառայության մատուցումը կարող է հետաձգվել՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ։

5.3. «Ավտոթեմատիկայի վերաբերյալ փաստաթղթերի կազմում» ծառայություն ՝ Կատարողի գործունեություն, որն ուղղված է ճանապարհային ոստիկանություն, Երևանի քաղաքապետարան և ԴԱՀԿ ծառայություն, Վարչական դատարան ընկերության կողմից մշակված տիպային հայցադիմումներ, վարչական դիմում-բողոքներ կազմելուն և դրանք հաճախորդներին տրամադրելուն: Սույն Ծառայությունը մատուցվում է հարցման գրանցման պահից երեք օրվա ընթացքում։ Նշված ժամկետը կարող է երկարաձգվել՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ մինչև։

5.4. «Բանավոր իրավաբանական խորհրդատվություն ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ» ծառայություն՝ Կատարողի գործունեություն՝ ուղղված Պատվիրատուին Ծառայություն տրամադրելուն, որը բանավոր կերպով մատուցում է Մասնագետը: Իրենից ներկայացնում է իրավական նորմերի պարզաբանում, որոնք կարգավորում են ներկայացված Հարցումներին առնչվող հարաբերությունները, դրանցից բխող ռիսկերը, դրանց լուծման մեթոդները և միջոցները երկրի գործող օրենսդրության շրջանակներում բացառապես Պատվիրատուի ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ։ Ծառայությունը մատուցվում է հարցման գրանցման պահից 24 ժամվա ընթացքում։ Նշված ժամկետը անհրաժեշտության դեպքում կարող է հետաձգվել՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ։

5.5. «Տիպային պայմանագրերի տրամադրում և ցուցումներ դրանց կազմման վերաբերյալ» ծառայություն՝ Պատվիրատուի Հարցմանն առավել համապատասխանող պայմանագրի օրինակի (օրինակելի ձևի) ուղարկում Պատվիրատուին կամ Մասնագետի բանավոր խորհրդատվություն որոշակի փաստաթուղթ կազմելու կարգի մասին՝ գործող օրենսդրության, օրենքի կիրառման փորձի և գործարար շրջանառության սովորույթների համաձայն, ինչպես նաև իրավական դրույթների պարզաբանում, որոնք կարգավորում են փաստաթուղթը կազմելու հարաբերությունները, դրա պարտադիր վավերապայմանները և դրա օրինականացման կարգը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրության շրջանակներում այն պահանջների մասով, որոնք նշվել են Պատվիրատուի կողմից։ Մասնագետը մատուցում է տվյալ Ծառայությունը բացառապես այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնց կազմման ու ձևակերպման պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենքով։ Ծառայությունը մատուցվում է հարցման գրանցման պահից մեկ օրվա ընթացքում։ Նշված ժամկետը կարող է հետաձգվել՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ։

5.6. «Գրավոր խորհրդատվություն» ծառայություն` Ծառայության մատուցման արդյունք է հանդիսանում Ընկերության Մասնագետի գրավոր եզրակացությունն ըստ իրավունքի նորմերի, որոնք կարգավորում են Պատվիրատուիի կողմից ուղարկված Հայտին առնչվող հարաբերությունները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ստեղծված իրավիճակի ռիսկերը և լուծման միջոցները: Ծառայության շրջանակներում հաճախորդն իրավունք ունի ստանալ իրավական պարզաբանում ոչ ավելի քան երեք հարցերի վերաբերյալ, որոնք հաճախորդը որոշում է ինքնուրույն: Բացառիկ դեպքերում Ծառայությունը կարող է սեփական նախաձեռնությամբ ավելացնել հարցման մեջ ներկայացված հարցադրումների շրջանակը: Ծառայությունը մատուցվում է երեքից հինգօրյա ժամկետում։ Նշված ժամկետը կարող է երկարաձգվել՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ։

5.7. «Բանավոր իրավաբանական խորհրդատվություն իրավաբանական անձանց վերաբերյալ» ծառայություն, որի շրջանակներում իրավաբան-մասնագետը Պատվիրատուի իրավաբանական անձանց վերաբերյալ ներկայացված հարցմանը համապատասխան բանավոր կարգով իրականացնում է հարցմանը առնչվող իրավական նորմերի պարզաբանում, ներկայացնում առաջացած իրավահարաբերությունից ծագող ռիսկերը, դրանց լուծման մեթոդները և միջոցները երկրի գործող օրենսդրության շրջանակներում: Սույն իրավաբանական ծառայության մատուցման համար Պատվիրատուն պարտավոր է Կատարողին տեղեկացնել ծառայության մատուցման անհրաժեշտության մասին ծառայության նախատեսված կարգով, իսկ Կատարողը պարտավորվում է մատուցել նշված իրավական ծառայությունը հարցման գրանցման պահից 24 ժամվա ընթացքում: Նշված ժամկետը անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձվել՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ։

5.8. «Բանավոր իրավաբանական խորհրդատվություն անձնական հարցերով» ծառայություն, որի շրջանակներում իրավաբան-մասնագետը Պատվիրատուի անձնական հարցերի վերաբերյալ ներկայացված հարցմանը համապատասխան բանավոր կարգով իրականացնում է հարցմանը առնչվող իրավական նորմերի պարզաբանում, ներկայացնում առաջացած իրավահարաբերությունից ծագող ռիսկերը, դրանց լուծման մեթոդները և միջոցները երկրի գործող օրենսդրության շրջանակներում: Սույն իրավաբանական ծառայության մատուցման համար Պատվիրատուն պարտավոր է Կատարողին տեղեկացնել ծառայության մատուցման անհրաժեշտության մասին ծառայության նախատեսված կարգով, իսկ Կատարողը պարտավորվում է մատուցել նշված ծառայությունը հարցման գրանցման պահից 24 ժամվա ընթացքում: Նշված ժամկետը անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ։

5.9. «Վստահիր բանակցություններն իրավաբանաին» ծառայություն, որի շրջանակներում իրավաբան-մասնագետը հեռախոսով կամ բանավոր հեռահար հաղորդակցության այլ միջոցներով Պատվիրատուի հարցմանը համապատասխան մասնակցում է Պատվիրատուի և երրորդ անձանց հաղորդակցմանը հեռախոսով կամ բանավոր հեռահար հաղորդակցության այլ միջոցներով, ում հետ Պատվիրատուն գտնվում է իրավական համագործակցության կամ կայուն իրավահարաբերության մեջ: Սույն իրավաբանական ծառայության մատուցման համար Պատվիրատուն պարտավոր է Կատարողին տեղեկացնել ծառայության մատուցման անհրաժեշտության մասին ծառայության նախատեսված կարգով առնվազն 3 ժամ առաջ, իսկ Կատարողը պարտավորվում է մատուցել նշված ծառայությունը:

5.10. «Կադրային հարցերի իրավաբանական ուղեկցում» ծառայություն, որի շրջանակներում իրավաբան-մասնագետը Պատվիրատուի հարցմանը համապատասխան կազմում է իրավական փաստաթղթեր կադրային քաղաքականության վարման վերաբերյալ: Սույն իրավաբանական ծառայության մատուցման համար Պատվիրատուն պարտավոր է Կատարողին տեղեկացնել ծառայության մատուցման անհրաժեշտության մասին ծառայության նախատեսված կարգով, իսկ Կատարողը պարտավորվում է մատուցել նշված ծառայությունը 3 օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետը կարող է երկարաձգվել՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ։

5.11. «Փաստաթղթերի իրավական փորձաքննություն, ռիսկերի գնահատում և իրավական մեկնաբանում» ծառայություն, որի շրջանակներում իրավաբան-մասնագետը Պատվիրատուի հարցմանը համապատասխան կատարում է ներկայացված փաստաթղթերի իրավական ուսումնասիրություն և մեկնաբանում է դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, որոշում է Կատարողի համար դրանցից բխող հնարավոր իրավական հետևանքները, ռիսկերը, ինչպես նաև դրանցից խուսափելու եղանակները: Սույն ծառայությունը մատուցման համար Պատվիրատուն պարտավոր է Կատարողին տեղեկացնել ծառայության մատուցման անհրաժեշտության մասին ծառայության նախատեսված կարգով, իսկ Կատարողը պարտավորվում է մատուցել նշված ծառայությունը 5 օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետը կարող է երկարաձգվել՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ։

5.12. «Պայմանագրերի պատրաստում» ծառայություն, որի շրջանակներում իրավաբան-մասնագետը կատարված հարցմաը համապատասխան կազմում է Պատվիրատուի համար իրավական հետևանքներ առաջացնող իրավահարաբերությունները կարգավորող պայմանագիր: Սույն ծառայությունը մատուցման համար Պատվիրատուն պարտավոր է Կատարողին տեղեկացնել ծառայության մատուցման անհրաժեշտության մասին ծառայության նախատեսված կարգով, իսկ Կատարողը պարտավորվում է մատուցել նշված ծառայությունը 5 օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետը կարող է երկարաձգվել՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ։

5.13. «Հաճախորդի շահերի ներկայացում պետական և ոչ պետական մարմիններում» ծառայություն, որի շրջանակներում իրավաբան-մասնագետը ներկայացնում է Պատվիրատուի շահերը պետական (բացառությամբ դատարանում) և ոչ պետական մարմիններում, որոնց հետ Պատվիրատուն գտնվում է իրավական համագործակցության կամ կայուն իրավահարաբերության մեջ: Սույն ծառայությունը մատուցման համար Պատվիրատուն պարտավոր է Կատարողին նախօրոք տեղեկացնել ծառայության մատուցման անհրաժեշտության մասին ծառայության նախատեսված կարգով առնվազն 3 օր առաջ, իսկ Կատարողը պարտավորվում է մատուցել նշված ծառայությունը:

5.14. «Ակտուալ օրենսդրական փոփոխությունների ներկայացում, նորմատիվային ակտերի տրամադրում էլեկտրոնային կրիչով կամ թղթային ձևով» ծառայություն, որի շրջանակներում իրավաբան-մասնագետը Պատվիրատուի հարցմանը համապատասխան ներկայացնում է իրավական վերլուծություն հանրապետությունում գործող օրենսդրական ակտերում կատարված փոփոխությունների վերաբերյալ, առանց Պատվիրատուի համար դրանցից բխող իրավական հետևանքների պարզաբանման, ինչպես նաև Պատվիրատուի ներկայացված պահանջին համապատասխան տրամադրում է հայցվող նորմատիվ իրավական ակտերի թղթային կամ էլեկտրոնային տարբերակները: Սույն ծառայության մատուցման համար Պատվիրատուն պարտավոր է Կատարողին նախօրոք տեղեկացնել ծառայության մատուցման անհրաժեշտության մասին ծառայության նախատեսված կարգով, իսկ Կատարողը պարտավորվում է մատուցել նշված ծառայությունը հինգօրյա ժամկետում: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետը կարող է երկարաձգվել՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ։

5.15. «Հայցադիմումների, միջնորդությունների և բողոքների կազմում» ծառայություն, որի շրջանակներում իրավաբան-մասնագետը Պատվիրատուի հարցմանը համապատասխան կազմում է հայցադիմումներ, միջնորդություններ և բողոքներ ուղղված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին: Սույն ծառայության մատուցման համար Պատվիրատուն պարտավոր է Կատարողին տեղեկացնել ծառայության մատուցման անհրաժեշտության մասին ծառայության նախատեսված կարգով, իսկ Կատարողը պարտավորվում է մատուցել նշված ծառայությունը 3 օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետը կարող է երկարաձգվել՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ։

5.16. «Իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթերի փոփոխություն» ծառայություն, որի շրջանակներում իրավաբան-մասնագետը Պատվիրատուի հարցմանը համապատասխան իրականացնում է իրավաբանական անձանց հիմնադիր փաստաթղթերում անհրաժեշտ փոփոխությունները։ Սույն ծառայության մատուցման համար Պատվիրատուն պարտավոր է Կատարողին տեղեկացնել ծառայության մատուցման անհրաժեշտության մասին ծառայության նախատեսված կարգով, իսկ Կատարողը պարտավորվում է կատարել նշված ծառայությունը 3 օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետը կարող է երկարաձգվել՝ Կողմեր փոխադարձ համաձայնությամբ։

Բաժին IV. Կողմերի իրավունքները և պարտականությունները

Հոդված 6. Հաճախորդի իրավունքները

6.1.Օգտվել Ծառայություններից վերջիններիս մատուցման ողջ ժամկետի ընթացքում, որը սահմանվում է Պատվիրատուի կողմից ընտրված Սակագնային պլանի համաձայն:

6.2. Օգտվել Կատարողի կողմից Պատվիրատուի համար տրամադրվող բոլոր զեղչերից և հատուկ առաջարկներից: Զեղչերը չեն գումարվում։

6.3. Հայտնել Կատարողին Ծառայություններ չտրամադրելու կամ ոչ պատշաճ որակի Ծառայություններ տրամադրելու բոլոր դեպքերի, ինչպես նաև Կատարողի աշխատակցի կողմից ոչ պատշաճ վերաբերմունքի մասին:

6.4. Ստանալ անհրաժեշտ և հավաստի տեղեկատվություն Կատարողի և մատուցվող Ծառայությունների ծավալի մասին, ինչպես նաև այլ տեղեկատվություն՝ կապված Ծառայությունների մատուցման հետ:

Հոդված 7. Պատվիրատուի պարտականությունները

7.1. Տրամադրել Կատարողին ամբողջական և հավաստի տեղեկատվություն Պատվիրատուին նույնականացնելու և նրան Ծառայություններ մատուցելու համար:

7.2. Առաջին անգամ Կատարողին դիմելու ժամանակ տրամադրել սույն Կանոնների 10.2 կետի նպատակների համար անհրաժեշտ տեղեկություններ, ինչպիսիք են՝ գաղտնաբառ, ստուգիչ հարց և դրա պատասխան, Պատվիրատուի բնակության շրջան (քաղաք):

7.3. Կատարողին Ծառայությունների տրամադրման համար դիմելիս չխախտել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, ինչպես նաև ընդունված բարոյականության և էթիկայի նորմերը:

7.4. Օգտվել Ծառայություններից անձամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն Օֆերտայով կամ ընտրված Սակագնային պլանով:

7.5. Չթույլատրել Ծառայությունների օգտագործումն այն անձանց կողմից, ովքեր սույն Օֆերտայի համաձայն Պատվիրատու չի հանդիսանում, եթե այլ բան հստակորեն նշված չէ Սակագնային պլանում:

7.6. Կատարել սույն Օֆերտայով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ:

Հոդված 8. Կատարողի իրավունքները

8.1. Պատվիրատուին Ծառայություններ մատուցելու նպատակով ներգրավել երրորդ անձանց:

8.2. Ստուգել Պատվիրատուի կողմից տրամադրված տեղեկատվությունը, ինչպես նաև Պատվիրատուի կողմից սույն Օֆերտայի պայմանների կատարումը:

8.3. Դադարեցնել Ծառայությունների մատուցումը Պատվիրատուի կողմից սույն Օֆերտայի պայմանների կատարումը, եթե ստուգելու ընթացքում առաջանում է հիմնավոր կասկած, որ Պատվիրատուն խախտում է սույն Օֆերտայի դրույթները:

8.4. Մերժել Ծառայության մատուցումը Պատվիրատուին այն դեպքերում, երբ.

8.4.1. Պատվիրատուն խախտում է սույն Օֆերտայի պայմանները:

8.4.2. Ծառայության ստացումը բխում է Պատվիրատուի անօրինական շահերից:

8.4.3. Ծառայության մատուցումը կհանգեցնի Կատարողի կողմից կիրառելի օրենսդրության պահանջների, ինչպես նաև հասարակության կողմից ընդունված բարոյականության և էթիկայի նորմերի խախտմանը:

8.4.4. Ծառայության մատուցումը խախտում է Կատարողի իրավունքները և օրինական շահերը:

Հոդված 9. Կատարողի պարտականությունները

9.1. Պատվիրատուին տրամադրել Ծառայություններ՝ սույն Օֆերտայով սահմանված կարգի և պայմանների համաձայն և Սակագնային պլանի, Հայաստանի օրենսդրությանը համապատասխան:

9.2. Տրամ

Բաժին V. Այլ պայմաններ

Հոդված 10. Պատվիրատուի անձնական տվյալները

— Պատվիրատուի նույնականացում,

— անհատականացված Ծառայությունների տրամադրում Պատվիրատուին,

— Ծառայությունների որակի, դրանցից օգտվելու հարմարավետության բարելավում և նոր ապրանքատեսակների և Ծառայությունների մշակում,

— վիճակագրական և այլ ուսումնասիրությունների անցկացում անանուն տվյալների հիման վրա:

Հոդված 11. Մտավոր սեփականության իրավունքներ

11.1.Մտավոր սեփականության առարկաների նկատմամբ բացառիկ իրավունքները, որոնք կարող են ի հայտ գալ Պատվիրատուին Ծառայությունների մատուցման ընթացքում, պատկանում են Կատարողին: Ընդ որում, Պատվիրատուին իրավունք է վերապահվում նման առարկաները անսահմանափակ կերպով օգտագործել բացառապես անձնական նպատակներով:

Հոդված 12. Վեճերի լուծման կարգը

12.1. Բոլոր տարաձայնությունները և վեճերը, որոնք կարող են առաջանալ սույն Օֆերտայի ընդունման և իրականացման առնչությամբ, լուծվում են բանակցությունների միջոցով: Եթե

մինչդատական կարգավորման ընթացքում (որը բացի բանակցություններից, իր մեջ ներառում է Պատվիրատուի կողմից գրավոր տեսքով բողոքի ներկայացումը և վերջինիս դիտարկումն Ընկերության կողմից) Կողմերը որևէ պատճառով չեն գալիս համաձայնության, ապա Կատարողի և Պատվիրատուի միջև ծագած բոլոր վեճերը լուծվում են Կատարողի գտնվելու վայրի դատարանում:

Հոդված 13. Կատարողի պատասխանատվության սահմանափակում

13.1. Կատարողը ոչ մի դեպքում չի հավակնում և չի տրամադրում Հայաստանի Հանրապետության օրենսդրության դրույթների պաշտոնական մեկնաբանություն, և տրամադրում է բոլոր Ծառայությունները՝ ելնելով Ընկերության և որոշակի Մասնագետի կուտակած փորձից, Հայաստանի Հանրապետության օրենսդրության դրույթների և ձևավորված իրավական կիրառման փորձի հիման վրա: Սույն Ծառայությունները կրում են հանձնարարական բնույթ:

13.2. Պատվիրատուն հասկանում և ընդունում է, որ այս կամ այն Ծառայության տրամադրման արդյունքի անհամապատասխանությունը այն արդյունքին, որը Պատվիրատուն ցանկանում էր ստանալ համապատասխան Ծառայության համար դիմելիս, ինքնին չի հանդիսանում ոչ պատշաճ որակի Ծառայության տրամադրման փաստ:

Հոդված 14. Եզրափակիչ դրույթներ

14.1. Սույն փաստաթուղթը կազմված է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Սույն փաստաթղթում օգտագործվող ցանկացած արտահայտության հասկացության և իմաստի վերաբերյալ վեճի առկայության դեպքում հիմք է ընդունվելու և իրավական ուժ է ունենալու արտահայտության հայերեն տարբերակը։

14.2. Կատարողը ցանկացած պահի իրավունք ունի միակողմանիորեն փոփոխություններ կատարել սույն Կանոններում: Սույն Կանոններում կատարված բոլոր փոփոխությունները հաստատվում են Կատարողի տնօրենի Կարգադրությամբ և հրապարակվում են Կատարողին պաշտոնական կայքում՝ iravaban24.com:

14.3. Սույն Օֆերտան ուժի մեջ են մտնում Կատարողի պաշտոնական կայքում (iravaban24.com) դրանց հրապարակման պահից։

ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1. Խաղարկությանն իրավունք ունի մասնակցել յուրաքանչյուր տասնութ տարին լրացած, գործունակ ֆիզիկական անձ։

2. Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է․

2.1. Iravaban24.am կայքից կամ «Իզի Փեյ» վճարային տերմինալի միջոցով ձեռք բերել ԻՐԱՎԱԲԱՆ24 հավաստագիրը

2.2. Ընկերության ֆեյսբուկյան էջի մրցույթ հայտարարող փոստի տակմեկնաբանություններում գրեք հավաստագրի վերջին 4 նիշը

2.3. հավանեք և կիսվեք գրառումով

3. Խաղարկությանը մասնակցելու համար նախատեսված առաջադրանքի կատարման ժամկետն է 29.11.2018 – 29.12.2018թթ․։

4. Խաղարկության ընթացքում յուրաքանչյուր հավաստագիր ձեռք է բերվում ավելի քան 19 տոկոս զեղչված գնով։

5. Խաղարկության ընթացքում ձեռք բերված հավաստագրերը գործում են մինչև 31․12․2019թ․։

6. Հաղթողին կընտրվի https://commentpicker.com/ կայքի պատահականության սկզբունքով։

6.1.Խաղարկությանը հաղթող մասնակիցը ստանում է iPhone XS հեռախոս:

7. Խաղարկության արդյունքներն ամփոփվում են 29.12.2018 թ․-ին և Խաղարկությանը հաղթող մասնակցի անունը պաշտոնապես հրապարակվում է ԻՐԱՎԱԲԱՆ24 սոցիալական հարթակներում խաղարկության ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

8. Պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում Ընկերությունն իրավունք ունի կիրառելու տույժ Հավաստագրի գնից միջև 95 տոկոսի չափով։

9. Հաղթող մասնակիցը պետք է անձը հաստատող փաստաթղթով ներկայանա ԻՐԱՎԱԲԱՆ24 գրասենյակ՝ ք․ Երևան, Օրբելի եղբայրների 45 հասցեով։

«Եվրոպական Իրավաբանական Ծառայություն» ՍՊԸ

ՀՀ, ք. Երևան, Արգիշտի 7,

ՀՎՀՀ՝02651775

Տնօրեն՝

Ս. Աբելյան


Գնալ հետ