Форум

Нас спросили 67 раз


  • Հովհաննես
  • Որտեղից է հնարավոր իմանալ, թե տվյալ համալսարանի տվյալ բաժինն ավարտող ուսանողին ինչպիսի լիցենզիա է տրամադրվում, և տրամադրվում է թե ոչ?


  • Greta
  • Hargeli iravaban senyaknery ereqn en.uzum em haskanam gone mek senyak petqa vor hasni che


  • Anna
  • Barev dzez kasek yete mard vacharum e ir bnakarane bayc 3 amsic poshmanum e iravunk uni chexyal hamari vacharke?


  • Սամվել
  • Բարև ձեզ,եթե իավունքներս խախտվել են բանակում,բայց դեպքերը եղել են գրեթե մեկուկես տարի առաջ կարո՞ղ եմ արդյոք ընթացք տալ և ապացույց ի՞նչ կարող եմ բերել։Մասնավորապես ԼՂՀ ում 7ՊՇ-ում գումարտակի հրամանատարը հայհոյել է ու խփել,ծեծել է ու ոչ միայն ինձ,զորքից շատ զինվորների միշտ խփել է ու հայհոյել։Խնդրում եմ ասեք ինչպես կարող ենք հարցին լուծում տալ,որպեսզի այդպիսիք պատժվեն ու տեղ չունենան բանակում։ Կանխավ շնորհակալություն։

Հարգելի Սամվել, Ձեզ անհրաժեշտ է դիմել իրավապահ մարմիններին, տալով հաղորդում հանցագործության մասին։ Որպիսի գործը ընթացք ստանա, բացի Ձեր հաղորդումից անհրաժեշտ է նաև այլ ապացույցներ, օրինակ, այլ անձանց ցուցմունքները, ովքեր տուժել են այդ հրամանատարից։


  • Մարիամ
  • Բարև Ձեզ ամուսինս արդշինբանկում միակ բնակարանի գրավադրմամբ ունի վարկ ,որը սոցիալական պայմաններից ելնելով մինչև վերջ չի մարվել մինչև ԴԱՀԿ-ը հասնելը մեզանից բանկը գանձել է 427000 դրամ բացելով արտահաշիվ և նշված գումարի մուտքագրվելուց հետո այդ հաշիվը զրոյացվել և փակվել է:Մեր վարկի հաշվի քաղվածքը պահանջելուց հետո պարզվել է,որայդքան գումարը չի մարվել մեր վարկային հաշվից:Իմ մոտ են գտնվում երկու հաշիվների քաղվածքների բնօրինակները:Խնդրում եմ պատասխանեք նշված 427000 դրամը ինչպես կարող եմ բանկից պահանջել և մարել մեր ժամկետանց վարկը:Արտահաշվի պայմանագիրը բացվել է առանց ամուսնուս իգիտությամբ և առանց ստորագրությանբ:Կանխավ շնրհակալություն:

Հարգելի Մարիամ, Ձեզ անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել բանկ նկարագրելով մանրամասն ստեղծված իրավիճակը և ներկայացնել Ձեր պահանջը։ Եթե բանակցությունների արդյունքում խնդիրը չլուծվեց, ապա կարող եք դիմել ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարին։ Նա լիազորություն ունի բանկի համար պարտադիր որոշումներ կայացնի նմանատիպ գործերով։


  • Հասմիկ Փափազյան
  • Հարգելի իրավաբան, խնդրում եմ ասեք, իրավունք ունեն աշխատամքից կրճատման պատճառով ազատված, 17տարեկան տղային, Երևան սիթիից ազատել առանց արձակուրդային գումար վճարելու, եթե նա 8 ամիս անընդմեջ աշխատելա թէ գիշերային և թէ ցերեկային հերթափոխով

Ոչ, իրավունք չունեն։ Պարտավոր էին վերջնահաշվարկ անել, վճարելով չօգտագործած արձակուրդի համար։


  • Սամվել
  • Բարև ձեզ.Կա բիզնես վարկ ընդհանուր գումարն 3.100.000դրամ 13.90%ով 48 ամիս ժամկետով առանց սպասարկման վճար.Ինչպես է հաշվարկվում ընդհանուր տոկոսն որ վերջում ընդհանուր վճարված տոկոսացումարն կազմելու է՝ 944.625 դրամ

Հարգելի Սամվել, որպիսի կարողանանք ձեր հարցին ստույգ և հստակ պատասխան տանք, անհրաժեշտ է ծանոթանանք վարկային պայմանագրի դրույթների հետ։


  • ARAYIK
  • BAREV CEZ, KINS ASHXATEL E MASIS TABAKUM VORPES MEQENAVAR VERJIN JAMANAKAHATVACUM KNOJS ASHXATANQI VAYRUM TEXI E UNENUM VIJABANUTYUN MEXANIKI HET,2 ORIC HETO ARTADRAMASI PETN STIPUM E IM DIMUMI HAMAZAYN AZATVEM ASHXATANQIC KAROXEQ ASEL KAM OGNEL AYD HARCUM

Հարգելի Արայիկ, ոչ մի դեպքում մի ստորագրեք դիմում աշխատանքից ազատվելու համար։ Դա չի բխում Ձեր իրավունքներից և շահերից։ Դա գործատուի համար աշխատողին գործից ազատելու ամենա հեշտ ձևն է։ Ավելին, եթե ստորագրեք այդ դիմումը, ապա կզրկվեք արձակման նպաստ ստանալու իրավունքից։ Միևնույն ժամանակ, եթե դուք այդ դիմումը չստորագրեք, գործատուի համար շատ բարդ կլինի ազատել ձեզ գործից։


  • Վահե
  • Բարև ձեզ, Ռուսաստանից ուզում եմ գնել տեխնիկա՝ պատճենահանման սարք, և տեղափոխեմ Հայաստան, պե՞տք է վճարեմ որևե գումար հարկայինի կամ մաքսայինի օրենքով։ Շնորհակալություն

Հարգելի Վահե, եթե գնելու եք այդ տեխնիկան որպես ֆիզիկական անձ, ապա այդ դեպքում ԱԱՀ վճարելու պարտավորություն կարող է առաջանալ միայն եթե գերազանցել եք ՀՀ կառավարության 30.07.2015թ․ N 865-Ն որոշումով սահմանված չափաքանակը։ Դա պարզելու համար անհրաժեշտ է ճշտել այդ տեխնիկայի ԱՏԳ ԱԱ կոդը։


  • Nvard
  • Hargeli iravaban,xndrum em aseq ardyoq karox em alimenti pahanjov dimel dataran,erb naxkin amusnus het zaqsov amusnacats chenq exel, bayc unenq 2 erexa 3 ev 6 tarekan,voronc xnamqov chi hetaqrqrvum. Na aprum e vrastanum,bayc hayastani qaxaqaci e. Inch e harkavor anel ays depqum?

Հարգելի Նվարդ, դա կախված է նրանից, թե արդյոք երեխաների հայրը ճանաչել է հայրությունը։ Ամեն դեպքում անհրաժեշտ է համապատասխան պահանջով դիմել դատարան։


  • Նաիրա Իսոյան
  • բարև ձեզ ։իմ անունով կա ավանդ ԽՍՀՄ բանկում բայց ես չեմ տեղեկացվել որ պիտի գրանցվեմ որպեսզի կարողանամ ստանամ փոխհատուցում։ հիմա արդեն իմ կատեգորիային չեն գրանցում խնդրում եմ ասեք ինչ անեմ։

Հարգելի Նաիրա, որպիսի ձեզ կարողանանք պատասխանենք մեզ հարկավոր է իմանալ ձեր ծննդյան տարեթիվը։


  • Lilit
  • Barev Dzez. Es 36 tarekan em, amusnacac chem, unem exbayr ev quyr, voronq amusnacac en. 2017 tvakanin mayrs mahacav, inchic heto es durs eka hayrakan tanic, ev ayjm bnakvum em vardzov. Hayrs voxj e, Tun@ erkharkani arandznatun e. Harcs hetevyaln e, xndrum em indz husheq es karox em pahanjel im masnabajin@ gumari tesqov? Kanxav shnohakalutyun...

Հարգելի Լիլիթ, դա կախված է մի շարք հանգամանքներից։ Ովքե՞ր են հանդիսանում այդ տան սեփականատերերը։ Արդյո՞ք դուք հանդիսանում եք այդ տան համասեփականատեր։ Արդյո՞ք ձեր հայրիկը ընդունել է ժառանգությունը ձեր մայրիկի մահից հետ, թե ոչ։


  • HOVHANNES
  • barev dzez yes paymanagrayin zincarayox em u ancel em bujognutyun muracan hivandanocum entexic uxarkel en erebuni bjshkakan kentron u ancel em vcharovi MRT bujznnum inchpes karox em im gumar@ yet stanal pashpanutyan naxararutyunic yete kareli e heraxosahamar tveq manramasn nerkayacnelu hamar

Հարգելի Հովհաննես, կարող եք զանգահարել մեզ (012)242424 հեռախոսահամարով։


  • Greta
  • Shnorhakal em dzez shat manramasn patasxanelu hamar.Hargeli iravaban ete mayrikis bajiny ev imy arandzin 2/16 e.isk horexborins ev horaqrojs bajiny 3/16. Et depqum et bnakaranic karox enq es u mayrs aknkalel mek senyak.dzez shat shnorhakal em

Հարգելի Գրետա, դա կախված է բնակարանի մակերեսից և սենյակների չափերից։ Հնարավոր է, որ բնեղենով Ձեր բաժնի առանձնացնելը նպատակահարմար չլինի։


  • Samvel
  • Nereceq,isk es um het petq e paymanagir knqem,Good Credit kazmakerputyan het? Te irenc iravabani het?

Հարգելի Սամվել, Ձեզ հարկավոր է կնքել համաձայնագիր Good Credit կազմակերպության հետ։


  • Սիմա
  • Եթե քրեական գործ է հարուցվել, ուղարկվել է դատարան, դատարանը փաստերի ոչ բավարար լինելու պատճառով գործը նորից ետ է ուղարկվել, ինչքա՞ն ժամանակում է կարճվում քր. գործը, եթե նոր փաստեր ի հայտ չեն գալիս:

Հարգելի Սիմա, քանի որ Ձեր նկարագրածից հստակ պարզ չէ, թե օրենսդրական որ մեխանիզմն է գործել, ապա ներկայացնենք հնարավոր երկու տարբերակները. 1. Որոշում` գործը մեղադրողին վերադարձնելու մասին Գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշում դատավորը կայացնում է այն դեպքում, երբ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին, կամ արարքի իրավաբանական որակումը չի համապատասխանում արարքի նկարագրությանը կամ չի բխում գործում առկա ապացույցներից: Գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշման մեջ, բացի նման որոշում կայացնելու հիմքերից, նշվում է այն ժամկետը, որի ընթացքում դատախազը պետք է վերացնի մեղադրական եզրակացությունում առկա թերությունները: Եթե մեղադրյալը գտնվում է կալանքի տակ, նշված ժամկետը չպետք է 3, իսկ մնացած դեպքերում` 7 օրվանից ավելի լինի: 2. Որոշում` գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին Անհրաժեշտ դատավարական գործողություններ կատարելու համար քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին որոշում դատավորը կայացնում է այն դեպքում, երբ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք չեն կարող վերացվել դատական քննության ընթացքում:


  • Давид
  • Здравствуйте. Я только что читал такую статью. ''Очень часто стороны заключаемого договора считают, что им не требуется адвокат для банальной купли-продажи или дарения, полагаются на нотариальное удостоверение сделки или слепо доверяют подбирающему для них подходящий вариант риэлтору, рискуя тем самым огромными денежными средствами и пуская обеспечение безопасности сделки на самотёк. Сделки с недвижимостью – это наиболее опасные и рискованные юридические действия для любой стороны в договоре. Шанс стать жертвой мошенников в настоящее время настолько велик, что перед заключением любых сделок с недвижимым имуществом необходимо обязательно заручиться помощью квалифицированного адвоката. Помните, что ни нотариус, ни риэлтор не занимаются проверкой юридической чистоты приобретаемой недвижимости или добросовестности найденного вами покупателя/продавца. Более того, они даже не имеют таких полномочий и опыта подобных проверок: нотариус лишь свидетельствует добровольность совершаемой сделки, а риэлтор так и вовсе является посредником-коммерсантом между Вами и покупателем''. И мне интересно, занимаются ли юристы в Армении похожими делами, и есть ли у вашей фирмы квалифицированные адвокаты?

Да, конечно. Наши адвокаты могут эффективно проанализировать сделку, уделив особое внимание именно правовой, юридической чистоте заключаемого договора.


  • Ռուզան
  • Հարգելի իրավաբան, խնդրում եմ պարզաբանեք իմ իրավունքները.Հաստիքով աշխատում եմ ՊՈԱԿ-ում որպես հաշվետար.Տնօրենի բանավոր հանձնարարությամբ կատարում եմ այն բոլոր աշխատանքները, որոնք օրենքով պետք է կատարի կազմակերպության գլխավոր հաշապահը.Տնօրենի արդարացումն այն է , որ գլխավոր հաշվպահը ընդհանրապես համակարգչին չի տրապետում.Ասեմ նաև , որ վարձատրության չափի մեջ էլ փոփոխություն չկա.՝ես վարձատրվում եմ որպես հաշվետար, նա՝ որպես գլխավոր հաշվապահ

Հարգելի Ռուզան, Ձեր հարցին արդեն պատասխան տրվել է: Կարող եք չիրականացնել այլ պարտականություններ, որոնք չեն մտնում Ձեր պայմանագրի շրջանակների մեջ: Սակայն աշխատավարձի բարձրացում կամ այլ հաստիիք նշանակում, ըստ օրենքի, պահանջել չեք կարող:


  • Samvel
  • Barev cez, es varkaru em Good Credit kazmakerputyunum ev bavakanin jamanak e chem karoxanum katarel vcharumners, Inc zangel en irenc iravabanakan grasenyakic u asum en vor ete uzum em gorc@ chgna dataran, petka amen shabat 5000 dram mucem irenc menak nra hamar Flow vor gorc@ chuxarken dataran, bayc im tujern u tokosner@ dranic Chen dadarelu, hakarak depqum gorc@ kuxarken dataran u guyqi brnagandzum k@kataren.Xndrum em ogneq xorhurdi karqov anchap shnorhakal klinem.

Հարգելի Սամվել, քանի որ ուշացումներ եք իրականացրել, ապա իրավացիրորեն նրանք կարող են դիմել դատարան: Որպեսզի չդիմեն, և Ձեր իրավունքները պաշտպանված լինեն, կնքեք նրանց հետ համաձայնագիր՝ վճարումները, դրանց ժամկետներն ու մարման չափերը հստակ սահմանելով:


  • Արմինե
  • ոստիկանության աշխատակիցը քաղաքացու անունով ոսկի է գրավադրել և հրաժարվում է վճարել բանկից վերցրած բավականին մեծ գումարը,ասացեք խնդրեմ, ում կարող է դիմել նման գործողություններից տուժած մարդը.կանխավ շնորհակալություն

Հարգելի Արմինե, Ձեր գրածից հստակ պարզ չէ, սակայն ենթադրվում է, որ գրավադրումը եղել է Ձեր գրավոր համաձայնությամբ /քանի որ օրենքը հակառակ տարբերակն արգելում է/: Եթե այո, ապա դուք հավասար կերպով պատասխանատվություն եք կրելու պարտավորությունների համար: Իսկ եթե ոչ, ապա, կախված գործի հանգամանքներից, Ձեր իրավունքները կարող եք պաշտպանել դատական կարգով՝ օրինակ գործարքն անվավեր ճանաչելով:


  • Գագիկ
  • Chisht eq gtnum zaqsavorvely?inchove ogtakar zagsy?

Հարգելի Գագիկ, օրենքը ամուսնություն ճանաչում է բացառապես ՔԿԱԳ մարմիններում գրանցվածը: Այսինքն՝ ըստ օրենքի անձինք ամուսիններ են համարվում միայն այն դեպքում, երբ ամուսնությունը սահմանված կարգով գրանցել են: Եվ արդեն դրանից էլ բխում է, որ ամուսինների՝ օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները սկսում են առաջանալ միայն գրանցման պարագայում:


  • Artur
  • I've read that it is possible for a person (including a foreign citizen) to register as individual entrepreneur (sole proprietor) in Armenia to do business without forming a company. And there was said, that It is important to remember that in Armenia only individuals registered as entrepreneurs are allowed to engage in business activities. Failure to register may result in very harsh administrative and criminal penalties. Source - https://armenian-lawyer.com/business-law/individual-entrepreneur.

Yes, the information is correct. For that process you can consult with our lawyer so as to manage everything properly.


  • Lena
  • Barev dzes uzumem imanal karoxe auyre darnal exbor jarange qani vor exbayrn uni 2 dust voronk chen hrajarvel hor jarangutyunic ev chenel imanum vor irenc hayre mahacela.agd depqum inch iravunq unen ayd erexanere

Հարգելի Լենա, ժառանգությունը իրենցի նուրբ հարց է ներկայացնում: Նախ պետք է հասկանալ՝ կա արդյոք կտակ թե ոչ: Եթե չկա, ապա ժառանգությունն իրականացվելու է ըստ օրենքի: Առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: Երկրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի հարազատ, համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը: Յուրաքանչյուր հաջորդ հերթի ժառանգները ժառանգության իրավունք են ձեռք բերում նախորդ հերթի ժառանգների բացակայության, նրանց ժառանգությունից մեկուսացնելու, նրանց կողմից ժառանգությունը չընդունելու կամ ժառանգությունից հրաժարվելու դեպքերում: Իսկ ժառանգությունն ընդունելը տարբեր մեխանիզմներով է իրականացվում՝ նոտարին դիմելով, գույքը փաստացի տիրապետելով, դրա համար հոգալով և այլն: Այսինքն՝ եթե առաջին հերթի ժառանգ դուստրերը չընդունեն ժառանգությունը, ապա երկրորդ հերթի ժառանգներինն է իրավունքը: Սակայն կա ևս մեկ խնդիր, որ հետագայում դուստրերը կարող են դիմել, և հարգելի ճանաչել ժառանգույթոյւնը սահմանված ժամկետում չընդունելը:


  • Vilen
  • Իմ մեքենայով մասնակից եմ եղել վթարի, հրավիրվել ՃՈ աշխատակիցներ, քանի որ մեղավորություն ընդունող կողմ չի եղել, ՃՈ աշխատակիցները իրենց գործն անելուց հետո մեզ ասեցին ազատ եք, քանի որ խաչմերուկում տեսանկարահանող սարք կա՝ մասնագետը եզրակացություն կտա տեսաձայնագրության հիմման վրա։ Իմ ծանոթների միջոցով իմացել եմ որ մյուս մեքենան խաչմերուկ է մտել կարմիր լույսի տակ, խաչմերուկի տեսաձայնագրությունը դա է վկայում։ Ստացել եմ փորձագետի պատասխանը որ մեղավորույուն միայն իմն է, ապահովագրական ընկերությունը գործին չի կցել տեսաձայնագրությունը։ Ի՞նչ անեմ, նշեմ որ բողոքել եմ ապահովագրականում , բայց անօգուտ

Հարգելի Վիլեն, եթե փորձաքննության արդյունքները բողոքարկվել են, ապա այլ տարբերակներ կարող եք դիմել Ապահովագրական բյուրո, Ֆինանսական համակարգի հաշտարարին կամ՝ դատարան: Կարող եք դիմել մեր փաստաբաններին, ովքեր կարող են ուսոմնասիրել և վարել գործը:


  • Արթուր
  • Բարև Ձեզ, ես Ձեր կայք եկա ինստագրամից, և շնորհավորում եմ նման հիանալի և օրգինալ հարթակ ստեղծելու կապակցությամբ։ Ձեր ինստագրամի նկարներից մեկում գրված էր. տեսողական խնդիր ունեցող անձանց բանակ գնալ֊չգնալու հարցը։ Խնդրում եմ պատասխանեք, թե արդյո՞ք կա ինչ որ չափ, որից ազատում են բանակը, թե՞ մինչև այժն գործում է՝《 ահ ինչ էլ ըլնի տանելու են սկզբունքը》

Հարգելի Արթուր, առկա է կառավարության որոշում, որտեղ հստակ սահմանված են «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿԱՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ՈՐՈՇՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿԱՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՆ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» /12 ապրիլի 2018 թվականի N 404-Ն որոշումը/:


  • Նարինե
  • 6֊7 տարի առաջ ունեմ Վարչական; Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների վճիռները` ըստ որի ՊԵԿ֊ ը ինձանից ստացել է 150 000 դրամ՝ որպես վերջինիս կողմից կազմված անվավեր ճանաչված ակտի գումար։Ասացեք կարող եմ հիմա ետ ստանալ իմ գումարը ՊԵԿ֊ից։

Ոչ, հարգելի Նարինե: Կատարողական թերթ ստանալու համար դիմումը ներկայացվում է մեկ տարվա ընթացքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ` սկսած այն օրվանից, երբ օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը:


  • Աստղիկ
  • Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել իմանալու իմ իրավունքը: Հարցս հետևյալն է Բացի իմ հիմնական աշխատանքից նույն Գործատուի մոտ համատեղությամբ կատարել եմ նաև այլ աշխատանք և ստացել 30% հավելավճար` կատարածս համատեղությամբ աշխատանքի համար: Հիմա այդ աշխատանքի հաստիքը հանված է: Գործատուն կարող է դադարեցնել իմ հավելավճարի տրամադրումը, թե պետք է ծանուցի 2 ամիս առաջ և այլն: Կանխավ շնորհակալություն

Հարգելի Աստղիկ, հստակ պատասխանել հնարավոր չէ, մինչև չուսումնասիրվի Ձեր աշխատանքային պայմանագիրը: Դա կախված է նրանից, թե այն որոշակի ժամկետո՞վ է, թե անժամկետ: Եթե ժամկետով է, ապա պայմանագիրը լուծվում է պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում: Իսկ մյուս պարագայում՝ գործատուն պարտավոր է Ձեզ գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ: Ձեզ օգտակար կլինի նաև իմանալ, որ համատեղությամբ աշխատողի աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում համատեղությամբ աշխատողին արձակման նպաստ չի վճարվում:


  • Գևորգ
  • Բարև ձեզ, ունեմ պարտավորություն բանկերի և վարկային կազմակերպությունների նկատմամբ սակայն չեմ կարողանում վճարել՝ ինչ է ինձ սպասվում։

Հարգելի Գևորգ, գործը գնալու է դատարան, ապա՝ ԴԱՀԿ, որպեսզի բռնագանձում տարածվի առկա գույքի վրա:


  • Էդգար
  • Ողջույն: Ես Էդգարն եմ: ներկայումս աշխատում եմ որպես փոխարինող ուսուցիչ: Հիմնական ուսուցիչը վերադառնում է հունիսի 3-ին ու ես ավտոմառտ դուրս եմ մնում: Ուզում եմ իմանալ, ինձ արակուրդային հասնու՞մ է այդ դեպքում, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա ես կարո՞ղ եմ հիմա տնօրենիցս պահանջել արձակուրդ ու ստանալ այդ գումարը

Հարգելի Էդգար, ենթադրում ենք, որ Ձեզ հետ կնքվել է որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիր: Այնտեղ նաև սահմանված պետք է լինի ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) և տևողությունը: Օրենքը սահմանում է, որ ուսումնական հաստատությունների մանկավարժներին աշխատանքային առաջին տարում ամենամյա արձակուրդը տրամադրվում է սովորողների և ուսանողների ամառային արձակուրդի ժամանակ` անկախ այն հանգամանքից, թե երբ են այդ մանկավարժներն սկսել իրենց աշխատանքը: Այսպիսով՝ այժմ արձակուրդ վերցնելու հնարավորություն չունեք:


  • Ռուզան
  • Հարգելի իրավաբան, խնդրում եմ , եթե հնարավոր է , պարզաբանեք իմ իրավունքները։ Աշխատում եմ պետական ուսումնական հիմնարկությունում՝ ՊՈԱԿ-ում՝ որպես հաշվետար.Մեր բաժնում աշխատում են գլխավոր հաշվապահ 72 տարեկան, որը համակարգիչ ընդհանրապես չգիտի և բոլոր աշխատանքները կատարում եմ ես (ՀԾ ծրագրով հաշվապահություն, Client- TREASURY համակարգով աշխատանքներ) և աշխատավարձ հաշվարկող հաշվապահ.Ես ստանում եմ ամենացածր աշխատավարձ, քանի որ հաստիքացուցակով հաշվետարի դրուքը ամենաքիչն է։Արդյո՞ք իրավունք ունեմ գործատուին որևէ պահանջ ներկայացնել՝ կապած աշխատանքներս կատարելու իրավասության հետ։

Հարգելի Ռուզան, Ձեր հարցը հիմնականում իրավական բնույթ չունի: Զուտ իրավական տեսանկյունից կարող ենք ասել, որ դուք կարող եք չկատարել այն պարտականությունները, որոնք չեն մտնում Ձեզ հետ կնքված աշխատանքային պայմանագրի շրջանակների մեջ:


  • Դավիթ
  • Բարև Ձեզ։ Ես ցանկանում եմ իմանալ առաջադրված հոդվածի դեմ ո՞ր աստիճանի դատարանում է կարելի բողոքարկել։

Հարգելի Դավիթ, խնդրում եմ հստակեցրեք, մանրամասն նկարագրեք՝ ինչի մասին է խոսքը


  • Anna
  • Ուսուցչուհին իրավունք ունի փչացնելու աշակերտի իրն առանց պատճառի և չկրի հետևանքների պատասխանատվությունը

Հարգելի Աննա, ոչ իրավւնք չունի։


  • Վլադիմիր
  • Բարև Ձեզ: Կցանկանաի իմանալ արդյո՞ք երեխայի բժշկական ծախսերը կատարվում է պետպատվերի շրջանակներում, եթե երեխան ոտքի կոտրվածք է ստացել դպրոցում, թե՞ ոչ: Եթե այո, ապա փոխհատուցում կարո՞ղ ենք ստանալ, եթե ծասերը մենք ենք կատարել: Կցանկանաի իմանալ նաև, թե ո՞վ է պատասխանատու այդ դեպքի համար: (Երեխան կոտրվածք ստացել է դպրոցի միջանցքում 1-ին դասից հետո՝ սահել է թաց գետնի վրա: Բուժքույրը չի կարողացել պարզել, որ կոտրվածք կա, սառը թրջոց է դրել և թույլատրել նստել դասի, չտեղեկացնելով մեզ: Տանը երեխան ոտքի ցավից բողոքել է, մենք դիմել ենք բժշկի և ստուգումից հետո պարզվել է, որ կոտրվածք կա:) Շնորհակալություն


  • Սյուզաննա
  • Սեփականության իրավունքով ամուսնուս պատկանող բնակարանի վաճառքի դեպքում իմ գրավոր համաձայն ությունը պետք է, եթե բնակարանը ձեռք է բերվել համատեղ ամուսնական կյանքի ընթացքում:

Հարգելի Սյուզաննա, այո անհրաժեշտ է։


  • Hayk
  • Barev dzez'indz khorurd ktaqayspisi xntirunemmeqenai gnel 2 tari jamketov marelu npatakaov vacharoxi het miasin gnacinq ira yntrac grasenyak notarov paymanagir knqecinq 15 orvayntacqum meqenanqchem imanunov aynu hetev aynpes stacvec vor15 or an avesel chgrancceci.... U poshmaneci meqenan het tveci iren.. Ancav jamanak zangec INDZ ev asec petqe gnanq notar vor hrajarakan tas.... INDZ hetaqrqir ee ete paymanagir anvaver e aysinqn ayt 15 or ancela ev uj korcrela el imast vorna notar gnalu

Հարգելի Հայկ, տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը ծագում է (պետությունը ճանաչում է) պետական գրանցման պահից: Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության, իրավունքի գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության (նման գործարքն առ ոչինչ է)։ Հետևաբար, եթե գործարքից ծագող իրավունքները չեն գրանցվել օրենքով սահմանված ժամկետում, ապա կարիք չկա գնալ նոտար որևէ գործողություն կատարելու համար։


  • Greta
  • Knereq bajinnery vkayakanov sahmanvacy vor xndrem kbacatreq incha nshanakum

Հարգելի Գրետա, այսինքն սեփականության վկայականում նշվում է յուրաքանչյուրի մասնաբաժինը կոտորակներով՝ 1/2, 1/3 և այլն:


  • Astx
  • Բարև Ձեզ, ներեցեք ինձ հետաքրքրում է , եթե քաղաքացին ՔՀԾ է և ցանկանում է համատեղության աշխատանքի անցել ու կատարել ստեղծագործական աշխատանք, պայմանագիր կնքելու համար հիմնական աշխատավայրից տեղեկանք պետք է ներկայացնել թե?Շնորհակալ եմ նախապես։

Հարգելի Աստղիկ, սովորաբար պրակտիկայում երկրորդ աշխատավայրում որևէ տեղեկանք ներկայացնելու կարիք չի լինում: Երբեմն տեղեկանք ներկայացնում են հիմնական աշխատավայրում:


  • Միհրդատ
  • Մայրս ուներ ավանդ ԽՍՀՄ , այդ ավանդը կտակել է ինձ,,/ կան կտակի բոլոր փաստաթղթերը / ծնված էր 1921 թ-ին, 2000թ մահացել է, ՀԱՐՑ - հասնում է ինձ այդ ավանդի գումարը ինձ թե ՈՉ: Հավելեմ նաև,որ ես արցախյան պատերազմի մասնակից եմ: Շնորհակալություն

Հարգելի Միհրդատ, նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած հետևյալ անձինք` 1) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված` մինչև 1929 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում. 2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում: Ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի,, լինել գրավի առարկա, մտնել ժառանգության զանգվածի մեջ: Միայն եթե ավանդատուն մահացել է նրա տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառվելուց և գումարը համապատասխան մարմնին փոխանցվելուց հետո, ապա մահացած ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարը վճարվում է նրա ժառանգին (ժառանգներին)` նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա: Վճարման ցուցակում ներառվում են ժառանգին (ժառանգներին) տվյալները:


  • Artyom
  • Barev dez

Ողջույն Արտյոմ։


  • Իրինա
  • Բարև Ձեզ, խնդրում եմ պարզաբանեք խնդիրս: Հնարավոր է սեփականության իրավունք ձեռք բերի վարձակալը, ով բնակվում է տվյալ բնակարանում 11,5 տարի: Սեփականատերը այդ ընթացքւմ կատարել է վերանորոգման աշխատանք, գազաֆիկացրել է բնակարանը, կատարում է աղբահանության և համատիրության վճարները:

Հարգելի Իրինա, վարձակալության պայմանագրով կարող է նախատեսվել, որ վարձակալած գույքը, վարձակալության ժամկետը լրանալուց հետո կամ մինչև դրա լրանալը, անցնում է վարձակալի սեփականությանը` վարձակալի կողմից պայմանագրով պայմանավորված ամբողջ գումարը վճարելու պայմանով: Եթե վարձակալության պայմանագրում նախատեսված չէ վարձակալած գույքը գնելու պայման, այն կարող է սահմանվել կողմերի լրացուցիչ համաձայնությամբ, որոնք իրավունք ունեն պայմանավորվել` նախապես մուծված վարձավճարը գնի մեջ հաշվարկելու մասին: Այսինքն՝ Ձեր նշած իրավունքը պետք է սահմանված լինի պայմանագրի մեջ, հակառակ պարագայում պետք է միասին համաձայնության գաք:


  • Ruzanna
  • Dekretum gtnvogh miaynak mayrer@, voronq stanum en miayn 18000dr, chunen voreve ajakcutyun finansakan ?! Kam arhasarak inch artonutyunner unen miaynak mayrer@?!

Հարգելի Ռուզաննա, կոնկրետ միայնակ մայրերի համար աջակցություն չկա։ Միևնույն ժամանակ կարող եք դիմել փարոս ստանալու համար եթե համապատասխանում եք պայմաններին։


  • Արսեն
  • Պարտավոր եմ արդյոք վճարել ծնողներիս կենդանության ժամանակ առաջացած հողի հարկի և տույժերի գումարը, եթե ժառանգորդը հանդիսանում եմ ես:Անցած քանի տարիների հողի հարկ և գույքահարկ կարող են պահանջել ՏԻՄ -ից:

Հարգելի Արսեն, դա կախված է մի շարք հանգամանքներից, այդ թվում՝ քանի սեփականատեր ունի հողամասը, ին՞չ իրավունքով են ձեր ծնողները տիրապետել այդ հողամասը, սեփականության իրավունքը եղել է բաժնային թե ընդհանուր և այլն։ Ամեն դեպքում, որպես կանոն եթե ձեր ծնողներից այդ հողամասը ժառանգության իրավունքով անցել է ձեզ, ապա դրա հետ մեկ տեղ ձեզ է անցնում չկատարվախ հարկային պարտավորությունները։ Նշենք, որ վճարման ենթակա է ամբողջ հարկային պարտավորության չվճարված գումարը։


  • Արմեն Ոսկանյան
  • Բարև ձեզ, ունեմ հարցեր որ կուզենամ ստանսլ պատասխան...ուրեմն իրա պապը ու տատիկը տունը կտակել են եղբորս...կադաստրով տունը պապիյի անունովա տատին մահացելա մի տարի 1 ամիս առաջ...պապին մահացելա 2 օր առաջ ում վրա կադաստրով տունը գրանցվածա եղել...եղբայրս շիզոֆրենիայով հիվանդ է բայց տունը կտակած է նրան իրա բժշկական թղթերի մեջ գրած է որ կարող է թեթև աշխատանքներ կատարի մենք դիմեցինք նոտար նոտարում ասեցին եթե ինքը աշխատւնակ չի իրեն տուն չի հասնում հասնումա պապիկիս ժառանգներին բայց ինքը պապիկի թոռնիկն է մայրիկը իրանից հրաժարվել է նատարյուսով 25 տարի առաջ ինչ պետք է անել որ տունտ ստանա ողբայրս


  • Պետրոս
  • Բարև...Իմ մայրիկի մահվանից անցել է 5 տարի սակայն անվանափոխություն դեռ չենք կատարել ֆինանսական վիճակից հելնելով։Խնդրում եմ ասեք որ սկսեմ գործնթացը կարողա ինչ-որ խնդիրներ իհայտ գան տունը ուշ անվանափոխելու համար

Հարգելի Պետրոս, Ձեզ կօգնի հետևյալ կարգավորումների իմացությունը: Ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի /մահվանից հետո վեց ամսում/: Դա կարող է իրականացվել. 1. Ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: 2. Եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը` 1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար. 2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր. 3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները: Ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման: Ասյինքն՝ եթե նշված տարերակներից մեկով վեց ամսվա ընթացքում ընդունել եք ժառանգությունը, ապա խնդիրներ չեք ունենա:


  • Asya
  • Барев дзез.Ете инцниц гумар эн хндрел у чен верадарцнум.ес ум петке димем.

Հարգելի Ասյա, այդ պարագայում գումարի վերադարձը կարող եք իրականացնել դատարան դիմելու միջոցով:


  • Անի
  • Եթե անզգուշությամբ հանցագործություն կատարած անձը առաջացրել է երկու մարդու մահ և տուժող կողմը պահանջում է ֆիմանսական փոխհատուցում , իսկ մեղադրյալը չի աշխատում ։ Հարց ՝ Դատարանը կարող է պարտավորեցնել մեղադրյալին փոխհատուցելու տուժողների պահանջը։

Հարգելի Անի, եթե վնասի հատուցման պարտավորությունը հաստատվել է դատարանի կողմից, ապա՝ այո:


  • Վրեժ
  • Հնարավոր է արդյոք ստանալ այն գումարը որը կուտակվել է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի վճարման արդյունքում ?

Հարգելի Վրեժ, մասնակիցը կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերում, եթե լրացել է մասնակցի կենսաթոշակային տարիքը:


  • Tony
  • Hello For some bizarre reason, my previous message to you was not delivered according to a system generate email I have gotten back, so here goes again. It would be fab if you could acknowledge receipt. As mentioned in my previous message, I would like to contribute one of my articles on cryptocurrency regulation in the UK that I have written during the course of the past few weeks. I used to work for a couple of big law firms in London and so I have a good handle on cryptocurrency law and I thought that my article would be interesting to your readers. I am terribly sorry but I did not have much time to find royalty free images. It would be great if you could add a pretty picture to the blog post. I have saved my article inside a Word document on my Google drive: https://drive.google.com/drive/folders/1_-tVDcJS3NjR1Tz0bnXse_TebOnhf5Nm?usp=sharing I hope your readers will enjoy reading my guide. I would be most grateful if you could send me a link to the guide once you have published it! I can write a couple more articles as and when I get some more free time - it is crazy busy at work after all the festivities. Have a great day! Regards Tony


  • Վազգեն
  • տղայիս լիզորագիր եմ տվել միայն ինձ պատկանող սեփականության իրավունքով բնակարանը, հիփոթկի պայմանագիրը առանց գումարը ստանալու ստորագրել էր արդյունքում հարուցվել է քր, գործ ինչու են տղայիս տուժող ճանաչել, ինչ հիմքով

Հարգելի Վազգեն, իրավիճակը շատ հատվածաբար եք նկարագրել: Անհրաժեշտ է ծանոթանալ քրեական գործի նյութերին: Առանց դրա հստակ երզակացություն տալ հնարավոր չէ:


  • Artur
  • Barev dzez knereq es mi harc unem im mayr@ aprume ir Expor tan@ ev miajamanak Mayrs tan hamasepakanatere inchpes karoxenq @st orenqi vercnel pahanjel Mer masnabajin@ ev inch iravunq unem es ir vortin ev mi harcel hnaravore artyoq mayrikis bajin@anvanapoxel im anunov

Հարգելի Արթուր, մանսաբաժինը կարող եք առանձնացնել բոլոր սեփականտերերի համաձայնություն կնքելով և գույքը բաժանելով /ստանալով առանձին վկայականներ, հասցեներ/: Եթե համաձայնությունն առկա չէ, ապա կարող եք դատական կարգով իրականացնել դա: Այս պահի դրությամբ դուք տան նկատմամբ որևէ իրավունք չունեք: Սակայն, իհակե, Ձեր մայրը կարող է կատարել նվիրատվություն և այն կդառնա Ձեր սեփականությունը:


  • Greta
  • Hargeli iravaban grancvac nkati unei sepakanater.ete anuny ka sepakanutyan grquyki mej chi nshanakum vor sepakanater es? .ev im harcin cheiq patasxanel ete sepakanater enq es ev mayrs ay tan vor masne hasnum mez

Հարգելի Գրետա, եթե սեփականության վկայականում Ձեր անունը նշված է, ապա համարվում է, որ ունեք ընդհանուր բաժնային սեփականություն: Եվ եթե բաժինները վկայականով սահմանված չեն, ապա, ըստ օրենքի, բոլորինդ հավասար են համարվում:


  • Vika
  • barev dzez mi harc unem , hayrikis mahvanic heto notarov tun@ poxancvel e mayrikis,bayc kadastric vkayakan@ der chenk vercrel,menk erexaov hrajarvel enk mer jarangutyunic,hima inchpes e linum tun@ chunenalov pastatuxt im expor kin@ gnacel e ev grancvel e mer hasceyum aranc mayrikis gitutyan ,inchpes e da hnaravor ete mamas hamadzaynutyun chi tvel, andznagrayin bajanmunqum im hardin asel en vor sa pastaci grancum e ev andznagir trvum e erku tarov, bayc andznagri jamket@ trvaca 10tari, xndrum em patasxaneq shat karevor mez hamar,shnorhakalutyun

Հարգելի Վիկա, բնակարանի սեփականատերը կարող է առանց որևէ դժվարության հանել գրանցված անձանց հաշվառումից:


  • Միշա
  • Բարև ձեզ ես 2 տարի առաջ հանդիսանում էի քոլեջի ուսանող և ստանում էի թոշակ վորից հետագայում ինձ զրկեցին բնականաբար ես հանել էի վերջին ամսվա թոշակս: Բայց մի քանի ամիս հետո ստուգման նպատակով քարտս մտցրեցի բանկեմատ և տեսա քարտիս վրա 4.500 դրամ դուրս հանեցի և հետո ինձ կանչեցին բանկ և ասացին որ ես խաբել եմ անկին և նոյյն գումարը 2 անգամ եմ հաբեծ ու պարտադրեցին այդ 4.500 դրամը հեդ վճարել այլապես գես գործը լգնար դատարան իսկ պարզաբանելով որ բանկամատը նորմալ չի գործել և տեխնիկական խնդիր է եղել ով էր իրավաբնական առումով ճիշտ

Հարգելի Միշա, եթե այդ գումարը սխալմամբ է հայտնվել Ձեր հաշվում, ապա բանկն իրավացի է, պետք է վերադարձնեք:


  • Narek
  • Barev dzez .menq uneyinq hoxatarcq vor ogtagorcumeyinq der shutvanic bayc hima kexekacanq vor ayn gnvele .u im karciqov anorinakan .inch karoxem anel .menq aytex gorcuneyutyun eyinq irakanacnum gyuxacineri hamar .

Հարգելի Նարեկ, եթե հողատարածքը սեփականության իրավունքով պետական գրանցմամբ պատկանել է Ձեզ, բնականաբար, առանց Ձեր համաձայնության այն օտարվել չի կարող: Եթե ունեցել եք վարձակալություան իրավունք, և սեփականատերը փոխվել է, Ձեր՝ վարձակալության/օգտագործման իրավունքը պահպանվում է պայմանագրով սահմանված ժամկետում:


  • Գևորգ
  • Բարև ձեզ,կուզեի իմանալ եթե չեմ կարողանում կատարել իմ պարտավորությունները բանկերի և վարկային կազմակերպությունների նկատմամբ՝ ինչքան ժամանակ ունեմ մինչ կունենամ խնդիրներ գույքի հետ։

Հարգելի Գևորգ, հստակ ժամանակահատված նշել հնարավոր չէ: Կախված է նրանից, թե երբ բանկը կսկսի դատական գործընթացը, որքան կտևի դատաքննությունը:


  • Greta
  • Barev dzez.es u mayrs grancvac enq mi bnakaranum.ur grancvac en horaqyrs horexbayrs ev ir kiny.bnakarany ereq senyakanoc e.kuzei imanal indz u mayrikis et bnakaranic inch mas e hasnum.ev ete voreve meky uzi dati tal ardyoq petq e bolori storagrutyuny

Հարգելի Գրետա, բնակարանում հաշվառված/գրանցված լինելը սեփականության իրավունք ունենալ իրենից չի ենթադրում: Այիսնքն՝ այն պարագայում, երբ պետական գրանցում ստացած որևէ այլ իրավունք չունեք, ապա մասնաբաժին բնակարանից ևս չունեք:


  • Арсен
  • Es 1998 tvakanin meknel em tarayutyan ( banak) ev inez avtomat kerpov hanel en grancumic erb es veradarcel em indz vochmek chi zgushacre vor es grancman mech chem ev Petqe noric grancvem ( Dane I'm ujerov) erbvor indz anrajet Er 2004 tvakanin inch inchvor mi harcum andznakan vor es petqe tanei texekanq vor es grancvat em patasxanecin vor es 1998 t. grancvat chem es noric grancveci . Hima es aprum en Rusastanum ev inez anrajeshte Zagsi tuxt Hayastanic es voncvor orenqne pahandjum uxarkeci liazoragir ev haytararutyun for es etex zaksov grancvat chem ayt boor txtero tarel en artaradatutyan naxararutyun ev aytex asel en vor es tuganvum em 16000 dramov vorovhetev es 1998 ic 2004 tvakano grancum chem unecel. HARC es artoq grancums verakangnel em 2004 in ete tuganq apa inchu voch 2004in chtuganin ev 2.harc is avtomat kerpov hanuman en grancumic inchu ev chen verakangnum avtomat kerpov . Es tarayutuns avarteci vaeni boleros tvecin ev asacin kgnaq ter texamasain zinkomisaryan ev knerkayanaq vorpesi dzez hashvarman kangnacnen es da areci bayc indz vochmek Chasac vor petqe naev qnal ev verakangnel grancumo. es uzum em imanal im iravunqnero es artoq mexavor em vor indz tuganum en ev inch gortoxutyun karli e katarel ayd depqum


  • Արիկ Մուրադյան
  • Ինչպես դառնալ լավ իրավաբան և ճիշտ է արդյոք որ իրավաբան դառնալու համար պետք է լա<<մեջք>> ունենալ

Հարգելի Արիկ, լավ մասնագետի համար կարևոր է ունենալ լավ գիտելիքներ։


  • Վազգեն
  • մայրս տան միակ սեփականատերմ է ինձ լիազորագրով ինձ տրված տունը գրավ եմ դրել անհատի սակայն պայմանագրով նախատեսված գումարը չեմ, ստավել հարուցվել է քր, գործ ըստ օրենքի ովե էտուժող ճանաչվելու

Հարգելի Վազգեն, Եթե փոխառության և գրավի պայմանագրերով դուք հանդիսանում եք պարտապան և գրավատու, սակայն գրավի դիմաց չեք ստացել որևէ գումար, և, օրինակ խարդախության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ապա բնական, որ դուք պետք է ճանաչվեք որպես տուժող, ինչպես նաև ձեր մայրը նույնպես, եթե նա է տան սեփականատերը


  • Narek
  • Բարև Ձեզ,ես հարց ունեմ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ հետ կապված: Իմ երկրորդ բնակարանում 10 տարուց ավելի իմ բարեկամն է բնակվում և նմանատիպ խնդիրներից( ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ) խուսափելու համար , եթե բնակարանը ,որպես նվիրատվություն ձևակերպեմ որդուս անունով,ով գրանցված չէ տվյալ բնակարանում կամ վաճառեմ այն որևէ երրորդ անձի ,արդյոք դրանից հետո ևս հնարավոր է լինեն խնդիրներ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ հետ կապված : Այսինքն, եթե ես վաճառեմ բնակարանս ,իսկ նա ասենք մի քանի ամիս անց,որոշի դիմել դատարան այդ ձեռքբերման վաղեմության օրենքի հետ կապված,արդյոք այդ դեպքում նա ևս իրավունքներ կունենա? Նախապես շնորհակալություն:

Հարգելի Նարեկ, Ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ձեռք բերելը որևէ կապ չունի անձի հաշվառված լինելու կամ չլինելու հետ։ Միայն 10 տարի անընդմեջ բնակվելը բնակարանում անձին իրավունք չի տալիս պահանջել սեփականության իրավունքը այդ գույքի նկատմամբ։ Անձի մոտ պետք է ձևավորված լինի վստաղություն առ այն, որ նա իրոք ձեռք է բերել այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և դա պետք է հաստատվի ինչ-որ փաստաթղթով /օրինակ՝ առուվաճառքի պայմանագրով/։ Ինչ վերաբերվում է դատարան դիմելուն, ապա դա յուրաքանչյուր անձի իրավունքն է և ոչ ոք չի կարող վստահ լինել, որ մի օր ինչ-որ մեկը չի դիմի դատարան և չի փորձի վիճարկել այս կամ այն գործարքում իսկ Դատարանի կողմից չի կիրառվելու արգելանք։ Սակայն դատարան դիմելը ամենևին չի նշանակում, որ հայցվորը կհասնի իր համար ինչ-որ դրական արդյունքի։


  • Lev
  • KNEREQ CANOTNERICS MEK@ ARAJARKEC VOR IM ANUNOV VOSKI GRAV DNEM IBREV INQN SEV CUCAKUMA HAMEL IM VARKAYIN PATMUTYUN@ LAV KLINI ES HAMACAYNVECI. Ekela MUCMAN OR@ NA CHI MUCEL U INQN HIMA NSTACA NOREN BRNEL ESOR KANCHIN BANK IM NERKAYUTYAMB PARKER@ BACVEC EV STUGVEC BOLOR VOSKINER@ KEXC EIN. Inc ASIN GNA VAX@ GORC KAZMAC KUXARKENQ AZGAYIN ANVTANGUTYUN ASIM LAV ES VOCHINCHIC TEXYAK CHEM EXEL.... Es KAPNVEECI VOSKU TIROJ HET NA ASAC VOR ASEM VOR IRENNE .Xndrem aseq inc karan daten et paragayum. Qanak@ SHATA XNDREM ASEQ SPASUMEM

Ինչպես դուք ինքներեդ եք նշել, ոսկին պատկանել է ոչ թե Ձեզ, այլ նշված անձին։ Այդ պարագայում բնական է, որ դուք պետք է ասեք ճշմարտությունը և պատմեք ամեն ինչ այնպես, ինչպես եղել է։ Նամանավանդ, որ դա միակ դեպքը չի և նա ձեռբակալվել է հենց նմանատիպ արարքներ կատարելու համար։ Եթե պարզվի, որ դուք տեղյակ չեք եղել ոսկիների կեղծ լինելու վերաբերյալ և նա Ձեզ նույնպես խափել է, ապա դուք չեք ենթարկվի քրեական պատասխանատվության։ Իսկ այդ արդյունքի հասնելու համար, խորհուրդ կտանք դիմել փաստաբանին։


  • ES
  • es vonc ti @li?

լավ տի էլի)


  • Նարեկ
  • Ցանկանումեմ Երևանում <<Երազ>> մեքենայով շրջիկ բիստր բացել,որտեղ կվաճառվի սուրճ և թեյ,կասեք համապատասխան ինչ փաստաթղթերեն հարկավոր??

Հարգելի Նարեկ, Դեռևս քաղաքապետարանի կողմից կանոնակարգումներ չեն տրվել այս հարցին: Ապահովագրված լինելու համար կարող եք հարցում գրել իրենց՝ խնդրելով տրամադրել պարզաբանում:


  • Գերասիմ Առաքելյան
  • Բարև Ձեզ։ 2018թ նոյեմբերի 3ին Գյումրու Արայ խանութի մասնաճուղից իմ անձնական տվայլներով կեղծ ապառիկ գնում է կատարվել, Ինեկո բանկի միջոցով։ Դեկտեմբերի ինձ smsհաղորդագրություն է գալիս Ինեկո բանկից որ ես ունեմ վարլային պարտավորություն և պետք է վճարեմ, զանգահարում եմ իրենց և նրանք ինձ տեղեկացնում եմ որ գործարքը կատարվել է Գյումրիում և պետք է մոտենամ իրենց անվտանհության բաժին։ Մոտենում եմ անվտանգության բաժնում։ինձ տալիս են այդ պայմանագրի օրինակը որում նշեմ անձնագրային տվյալներս և ստորագրությունս լեղծված է, պետք է պայմանագրի օրինակըտամ ոստիկամություն քրեական գործ հարուցեն և դատարանի որոշումից հետո հետե նոր այդ վարկային գիծը կհանվի, նշեմ որ այդ վարկային գծով ես արդեն ունեմ նացսական վարկային պատմություն , ինձ։այլ վարկերով երաշխավորած անձիք ևս, խնդրում եմ մի լուծում առաջարկեք ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Բարև Ձեզ հարգելի Գերասիմ, անհրաժեշտ է դիմել ոստիկանություն համապատասխան հաղորդում ներկայացնել, եթե արդեն հարուցված է գործը անհրժեշտ սպասել դրա ավարտին և հետո դիմում ներկայացնել ԱՔՌԱ վարկայն պատմությունը շտկելու նպատակով։


  • Արման
  • Բարև Ձեզ։ Մի հարց. եթե ըստ ՀՀ Սահմանադրության ոչ ոք իրավասու չէ առանց անձից հարցնելու նկարահանի նրան,ապա որ իրավունքով շարժվելով են ԶԼՄները նկարահանումներ իրականացնում հասարակական վայրերում առանց ամեն անցորդից հարցնելոը?(խոսքը ընդհարապես տարծքը նկարահանելու մասին է երբ անցորդը հնարավոր է պատահաբար հայտնիվ կադրում։Դա կհամարվի նրա իրավունքների խախտում?: Կանխավ շնորհակալություն։

Բարև Ձեզ հարգելի Արման, Զանգվածալին լրատվության մասին ՀՀ օրենքն ամրագրում է, որ արգելվում է տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության տարածումը, եթե դա ստացվել է տեսաձայնագրման կատարման մասին առանց անձին զգուշացնելու, և այդ անձն ակնկալել է, որ գտնվում է տեսաձայնագրումը կատարողի տեսադաշտից դուրս, լսելի չէ նրա համար և դրա համար ձեռնարկել է բավարար միջոցներ, բացառությամբ, երբ տեսաձայնագրումը կատարած անձի տեսադաշտից դուրս լինելու կամ նրա համար լսելի չլինելու համար ձեռնարկված միջոցներն ակնհայտորեն անբավարար են եղել: Այսինքն՝ այն պարագայում, երբ անձը հստակ գիտակցում է, որ կատարվում է նկարահանում, և ինքը դուրս չէ նկարահանման տեսադաշտից, նրա իրավունքները խախտված չեն համարվում:


  • Артем
  • Бари ереко , ес ашхатумем зинкомисариатум кинс усуцчуи инц има узумен ухаркен арцакурт есел узумем арцакурт гнал кночс эт кночс арцакурта огостосине асацек хндрумем ка этпеси каргаворум оренгов вор менк миасин гнанк арцакурт .

Հարգելի Արտյոմ, Եթե Ձեր կինը նույնպես հանդիսանում է զինծառայող,ապա ձեր ցանկությամբ հերթական արձակուրդը կտրամադրվի միաժամանակ:Մնացած դեպքերում հերթական արձակուրդը տրամադրվում է պետական լիազոր մարմնի սահմանած կարգով և այդ իրավունքն ունեցող հրամանատարի հրամանով


  • Աիդա
  • Եթե դու ապրում ես մի տան մեջ,որ սեփականատերերից մեկը դու ես,դու իրավունք ունես ինչ-որ մեկին գրանցել հետևյալ տան հասցեով

Հարգելի Աիդա, եթե հաշվառվող անձը տվյալ բնակելի տարածության սեփականատերը չէ և ցանկանում է հաշվառվել սեփականատիրոջ համաձայնության եղանակով, իսկ սեփականատերերը մի քանիսն են, բոլորի գրավոր համաձայնությունը պարտադիր է:

Назад